Յուրաքանչյուր մարդ կարող է հարստանալ, լավ ապրել, եթե Նիկոլին քշի իշխանությունից. Արտակ Զաքարյան
Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է «Խաղաղության խաչմերուկի» մասին, սակայն իրականում խաղաղության որևէ նախադրյալ չկա, իսկ տարածաշրջանում կառուցվող հաղորդակցության ուղիների բոլոր ենթակառուցվածքները շրջանցում են Հայաստանը։ Հայաստանի համար նման անբարենպաստ իրավիճակի պատճառների մասին Pnorama.am-ը զորուցեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ։
Հարցազրույցում հնչած որոշ թեզեր՝ ստորև.
•Հայաստանն այս իշխանությունների պարագայում գնում է դեպի չգոյություն։ Հայաստանի պետականության ապագան այս պահի դրությամբ շատ մեծ հարցականի տակ է դրված և այն այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում է։ Տգիտության, դավաճանության, օտարին ծառայելու, թուրքասիրության, թուրքերին ամեն կերպ դուր գալու միջոցով Հայաստանում իշխանությունը պահելու, օտարին՝ արևմուտքին, ռուսին, ում ասես, բացի հայ ժողովրդին ծառայելով իրենց դավաճան, տխրահռչակ, կապիտուկյանտ իշխանությունը ձգելու մեջ է։
•Որևէ մեկը չի ուզում սրանց հետ գործ բռնի, բոլորն ուզում են սրանց ծառայեցնեն։ Օվքեր օգտվել է Հայաստանի այսօրվա քաղաքական իշխանություններից, արդեն իրենց պետք չեն սրանք, դեն են նետել իրենց քաղաքական օարկարգերից։ Նրանք տեսնում են, որ ՀՀ իշխանություններին իրենց շահերի համար օգտագործում են Թուրքիան և Ադրբեջանը։
•Թուրքիան և Ադրբեջանն անելու են ամեն ինչ, որ պատերզմի ռիսկը միշտ կախված լինի հայ ժողվորդի գլխին, իսկ Հայաստանը տնտեսական օգուտ չունենա։ Այս զույգը ուզում է, որ եթե Արևելք-Արևմուտք կոմունիկացիան Հայաստանով էլ անցնի, ապա դրա տնտեսական օգուտը իրենք ստանան։ Դրա համար էլ անունը դրել են «Միջին միջանցք»։
•Հայաստանի Հանրապետությունը կարող է այդ հսկայական ահռելի հնարավորությունից օգտվել։ Յուրաքանչյուր մարդ իրականում կարող է հարստանալ, լավ ապրել, եթե Նիկոլին քշի։ Մեր ժողովուրդը խաբված է, չի ուզում աչքերը բացի և տեսնի իրականությունը և հասկանա, որ եթե ինքն ուզում է լավ ապրի, խաղաղ ապրի, դրա շանսերը կան տարածաշրջանում։ Եթե ինքն ուզում է երկարաժամկետում իր բիզնես-ապագան Հայաստանում կառուցի, որի հնարավորությունները կան այսօրվա փոփոխվող աշխարհի նոր կառուցակարգերում դասավորվածության մեջ տարածաշրջանում առնվազն 50 տարի կայուն երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար, ուրեմը պետք է Նիկոլին քշի, ինչպես ուզում է քշի։ Այն վերաբերում է ոստիկանին, լրագրողին, պատգամավորին, տաքսու վարորդին, այն վերաբերում է նույնիսկ իրենց պադավատների վարորդներին, որովհետև վերջիններս չեն հասկանում, որ ծառայում են թուրք-ադրբեջանական շահերին։
•Այն վերաբերում է բոլորին, ովքեր ասում են. «Լավ, մեզ բան մի ասեք, մենք տուն ենք պահում, դուք ճիշտ եք անում՝ գնացեք պայքարեք, թող ոստիկանները ձեզ ծեծեն, թող Աշոտյան Արմենը գնա նստի։ Մեզ բան մի ասեք, բայց լավ եք անում, դուք պայքարեք, որ հետո մենք ձեր պայքարի հաշվին լավ ապրենք»։ Այդպես չի լինի... Նույն Նիկոլին ծառայողներն էլ են տեսնում, որ Նիկոլն ավիրում է երկիրը։ Ինչ-որ իմաստով չի հասկանում, ինչ-որ իմաստով՝ հասկանում է, բայց իր տերերը թույլ չեն տալիս, որ ՀՀ-ի շահերին համահունչ գործողություներ անի։ Շատ իմաստով կապիտուլյանտ են և հարգանք չեն վայելու ոչ մեկի կեղմից, հետևաբար և նրանց հետ ոչ մեկը ոչինչ չի պայմանավորվում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսաձայնագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ է Ալիևը պահանջում, որպեսզի լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը. Արտակ Զաքարյան
- Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան հայտնվել են քաղաքական ճոճանակի վրա․ Արտակ Զաքարյան
- Պուտինը Ալիևին առաջարկել է քննարկել Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի զարգացումը
- Սահմանների անվտանգության, էներգետիկ անվտանգության, ասպարեզում ենք ակնկալում աշխատել Հայաստանի հետ. Ջեյմս Օ՛Բրայեն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան