Իսրայելի հարվածներից Բեյրութում զոհվել է Հեզբոլլահի երկու հրամանատար
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ հարվածել է Բեյրութին, որի թիրախը եղել է «իսրայելցի խաղաղ բնակիչների սպանության համար պատասխանատու» հրամանատարը:
Հեզբոլլահից «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել էին, որ այդ հարվածներին իրենք մասնակցություն չունեն։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը, հարձակման է ենթարկվել Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանում գտնվող Հարեթ Հրեյք թաղամասը։ Մի քանի հրթիռ ընկել է Բախմանի հիվանդանոցի մոտ։ Լիբանանի ազգային գործակալությունը հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Հարեթ Հրեյքում գտնվող Հեզբոլլահի խորհրդի շենքի շրջակայքի վրա։
Հրթիռային հարվածներից զոհվել են Հեզբոլլահի երկու հրամանատար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին