Իսրայելը, հարվածելով Լիբանանի տարածքին, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը. ՌԴ ԱԳՆ
Իսրայելը, հարվածելով Լիբանանի տարածքին, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Սա (իսրայելական հարվածները Լիբանանին) միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»,- նշել են դիվանագիտական գերատեսչությունում։
Ավելի վաղ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտարարել էր Բեյրութի վրա հարձակման մասին։ Նրա տեղեկություններով՝ նրա թիրախը եղել է «Հըզբոլլահի» զինված կազմավորումների հրամանատարներից մեկը, ով, ըստ Իսրայելի, պատասխանատու է Մաջդալ Շամսի հրթիռակոծման համար։
Հուլիսի 27-ի երեկոյան Իսրայելի բանակը հայտնել է լիբանանյան տարածքից երկրի հյուսիսի հերթական զանգվածային հրետակոծության մասին։ Հրթիռներից մեկը պայթել է Մաջդալ Շամս գյուղի ֆուտբոլի դաշտում, ինչի հետևանքով զոհվել է 12 երեխա, ևս 30-ը վիրավորվել են։ Իսրայելի իշխանությունները կատարվածի համար մեղադրել են Լիբանանին և «Հեզբոլլահին»՝ խոստանալով կոշտ արձագանք։ Շիա շարժումը հերքում է իր առնչությունը միջադեպին:
«Հեզբոլլահը» հերքել էր ֆուտբոլի դաշտին հարվածներ հասցնելու մեջ իր մասնակցությունը։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի հարվածներից Բեյրութում զոհվել է Հեզբոլլահի երկու հրամանատար
- Իսրայելական բանակը հարվածել է Բեյրութին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան