Իմ կարծիքով, բյուջեի թերհավաքագրումը ոչ ճիշտը պլանավորման հետևանք է. ԿԲ նախագահ
«Թերհավաքագրումը պայմանավորված է պլանավորվածի համեմատ ավելի թույլ տնտեսական ցուցանիշներ ունենալով»,- մեկնաբանելով բյուջե 116.6 մլդ դրամ քիչ հավաքագրելու փաստը՝ ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նա արձանագրեց, որ պետք է դիտարկել, թե արդյոք կառավարությունը ճիշտ էր պլանավորել այդ ամենը՝ հարկային հնարավոր մուտքերը և հաշվի էր առել ռիսկերը։
ԿԲ նախագահը կարծիք հայտնեց, որ այն պլանավորման հետ կապված խնդիրների հետևանք է, այլ ոչ թե՝ տնտեսության։
Գալստյանը հայտնեց, որ բյուջեում կա տարծք դեֆիցիտը մեծացնելու և պարտք ներգրավելու համար, այդ պատճառով էլ թերհավաքագրումների պատճառով պետական ծախսերի էական կրճատում չի լինի։
Անդրադառնալով բյուջեի թերհավաքագրումների՝ պետական ծախսերի վրա ազդելու մասին հարցին՝ ԿԲ նախագահն ասաց. «Մենք տնտեսական աճ չենք կանխատեսում, շուկայի կանխատեսումները որ նայում ենք՝ նույն 6 %-ի տնտեսական աճ են կանխատեսում»։
Հարակից հրապարակումներ`
- Եկած Հնդկաստանի քաղաքացիների 25 %-ն արդեն լքել են Հայաստանը. Մարտին Գալստյան
- Հունիսի տնտեսական ակտիվության աճն էականորեն ցածր է տարեսկզբի ցուցանիշներից. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին