Ոստիկանության ծառայողներին կաշառք տալու միջնորդության պատրվակով համաքաղաքացուց պահանջել է 240 000 դրամ
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և ծառայողական քննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչը, տեղեկանալով համաքաղաքացու մեքենան ոստիկանության ծառայողների կողմից Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու մասին, այն հնարավորինս շուտ այնտեղից հանելու դիմաց, ոստիկանության ծառայողներին կաշառք տալու միջնորդության պատրվակով, ապրիլի 2-ին համաքաղաքացուց պահանջել է 240 000 դրամ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
«Քաղաքացին վճարել է նշված գումարը՝ գիտակցելով, որ այն պետք է ծառայի որպես կաշառք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն` հետագա ընթացքը որոշելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան