Սելին Դիոնի օլիմպիական զգեստի ստեղծման համար պահանջվել է ավելի քան 1000 ժամ
Երգչուհու ելույթը Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության գլխավոր անակնկալն էր։ Տևական դադարից հետո առաջին անգամ Սելին Դիոնը ելույթ ունեցավ մեծ բեմում։ People.com-ի փոխանցմամբ՝ հատուկ այս միջոցառման համար DIOR նորաձևության տունը մշակել է ուլունքավոր ծոպերով զարմանալի զգեստ։
Այս կերպարում Դիոնը կատարել է Էդիթ Պիաֆի «Սիրո հիմնը» երգը հենց Էյֆելյան աշտարակի վրա: Նորաձևության դիզայներներն ավելի քան 1000 ժամ են ծախսել շքեղ զգեստի վրա։ Փաստն այն է, որ այն ամբողջությամբ ասեղնագործվել է ձեռքով, և այն իսկապես տքնաջան աշխատանքի արդյունք է։ Այնուամենայնիվ՝ նման ջանքեր ներդնել իսկապես արժեր:
Սելինը խոստովանել է, որ Օլիմպիական խաղերի բացման արարողությանը ելույթ ունենալն իր վաղեմի երազանքն էր։ Երգչուհին շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար և խոստացել, որ բոլոր ջանքերը կգործադրի շուտով կրկին բեմ դուրս գալու համար։
Հարակից հրապարակումներ`
- Սելին Դիոնը նախատեսում է նորից բեմ վերադառնալ
- Բացահայտվել են ծանր հիվանդությամբ տառապող Սելին Դիոնի անձնական կյանքի մանրամասները
- Սելին Դիոն. Ես վերադարձել եմ, ես կրկին երգելու եմ