Սուրենյանց. Նման իշխանությունը չի կարող ընտրությունները կեղծելու գայթակղություն չունենալ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
««Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակից Արմեն Քոլոյանն ընտրվել է Հանրային ռադիոյի տնօրեն: Այս դեպքում շնորհավորանքը շռայլություն կլիներ կամ կնույնանար ավտորիտարիզմը ողջունելու հիվանդ ցանկության հետ:
Այս մրցույթ կոչվող ֆարսն իշխանության պատժիչ գործողությունն էր, որի նպատակը Հանրային ռադիոյի տնօրինությունից Գարեգին Խումարյանին հնարավորինս հեռու պահելն էր:
Բացարձակապես էական չէ՝ ինչ եմ մտածում Գարեգինի հայացքների մասին, այս դեպքում նա պատժվել է, որովհետև հանդգնել է քննադատել Նիկոլ Փաշինյանին: Այսինքն, գնահատման չափանիշը եղել է ոչ թե Խումարյանի մասնագիտական և վարչական գործունեությունը, այլ նրա հայացքները:
Ավտորիտսրիզմը այսպես է հաստատվում՝ գռեհիկ միջամտություն ՏԻՄ-երի գործունեությանը, սեփականության վերաբաժանում, տեղեկատվական ռեսուրսների կոնսոլիդացիա:
Նման իշխանությունը չի կարող ընտրությունները կեղծելու գայթակղություն չունենալ, որովհետև «մեսիաներին» պարտվել չի կարելի:
Սա, իհարկե, չի նշանակում, որ ընդդիմությունը պետք է մերժի ընտրությունների ճանապարհը. իշխանափոխության ավելի լեգիտիմ ճանապարհ պարզապես չկա:
Չպետք է թույլ տանք, որ իշխանությունները ընտրություններ կեղծեն, կեղծելու պարագայում՝ հեղափոխություն իրավունքը լեգիտիմ է»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանության քաղաքականությունը քննադատելու համար փակել են «Ստատուս քվո» հաղորդումը
- Պահանջում եմ դադարեցնել քստմնելի այս ֆարսը. Գարեգին Խումարյանը՝ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի մասին