Վրաստանը հայտարարել է ուկրաինական հակամարտության պատճառով երկրում ահաբեկչությունների վտանգի մասին
Վրաստանում ահաբեկչական հարձակումների ռիսկերը պահպանվում են, քանի դեռ Ուկրաինայում շարունակվում է զինված հակամարտությունը։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ռիսկերը մնում են այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է։ Ելնելով դրանից՝ մենք բազմիցս կրկնել ենք և կարող ենք նորից կրկնել, որ հաջորդ տարի պատերազմի ավարտի հետ կապված շատ մեծ հույսեր ունենք։ Նորից կասեմ, որ մեր հաշվարկներով Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի ամենաուշը հաջորդ տարվա ընթացքում»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է վարչապետը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Վրաստանում ահաբեկչությունների վտանգը մնում է կապված Պետական անվտանգության ծառայության վարույթում քննվող գործի հետ։
Ըստ Կոբախիձեի՝ նույն ոճն ունեն Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձերը և «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձի նախապատրաստումը։ Վրաստանի վարչապետը հիշեցրել է, թե ինչպես ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվերը Վարհելին Ֆիկոյի դեմ մահափորձից հետո տեղի ունեցած հեռախոսազրույցում զգուշացրել է նրան (Կոբախիձեին) զգույշ լինելու անհրաժեշտության մասին։ Կառավարության ղեկավարը նախազգուշացումը կասկածելի է համարել.
Հուլիսի 24-ին Պետական անվտանգության ծառայությունը հայտարարեց Ուկրաինայում բնակվող նախկին պետական պաշտոնյաների կողմից իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձի նախապատրաստման Մասին։
Հարակից հրապարակումներ`
- Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստել են Թրամփի և Ֆիկոյի դեմ հարձակումների կազմակերպիչները. Կոբախիձե
- Վրաստանում հետաքննում են Բիձինա Իվանիշվիլու դեմ ահաբեկչության նախապատրաստության գործը