Սերդար Քըլըչի ու Ռուբեն Ռուբինյանի մեքենաներն արդեն Մարգարայի անցակետում են
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչի ու Ռուբեն Ռուբինյանի մեքենաներն արդեն Մարգարայի անցակետում են։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռկ-ն։
«Սահմանապահներն «Ազատությանը» չեն թույլատրել դարպասներից ներս մտնել, սակայն, նշել են, որ իրենց տեղեկություններով, հանդիպումը կմեկնարկի մոտավորապես ժամը 11-ին»,-գրում է աղբյուրը։
Ավելի վաղ թուրք հաղորդավարուհի Սենա Ալքանը X-ի իր միկրոբոլոգում գրել էր, որ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչն բանակցությունների 5-րդ փուլի առաջին հատվածը կսկսեն առավոտյան սահմանի հայկական կողմում, իսկ ցերեկը կշարունակեն թուրքական կողմում։
Ռուբեն Ռուբինյան- Սերդար Քըլըչ հանդիպումը նախատեսված էր հուլիսի 3-ին, ավելի ուշ թուրքական կողմը հետաձգեց այն։ Վերջին նագամ հատուկ ներկայացուցիչները հանդիպել են 2024-ի փետրվարի վերջին-մարտի սկզբին՝ Անթալիայում անցկացված դիվանագիտական ֆորումի շրջանակում։