Պատել. Չեմ պատրաստվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ժամանակացույց սահմանել
«Ես չեմ պատրաստվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ժամանակացույց սահմանել»,-հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով այն հարցին, թե Հայաստան-Ադրբեջան հարցով հատուկ խորհրդական Բոնոն նոր է վերադարձել տարածաշրջանից, նա այնտեղ է եղել ողջ անցած շաբաթ, այս պահին բեկման հույս ունե՞ք:
Պատելը նշել է, որ և՛ պետքարտուղարը, և՛ համակարգող Բոնոն շարունակում են խորապես ներգրավված լինել գործընթացում։
«Նայց ես չունեմ ձեզ համար հատուկ թարմացումներ կամ առաջարկելու ժամանակացույց: Այս ուղղությամբ մենք շարունակելու ենք աշխատել»,-նշել է նա։
Անդրադառնալով այսօր կայանալիք հայ և թուրք դիվանագետների միջև հանդիպմանը՝ նա կրկին ասել է՝ գործընթացը պետքարտուղարի ուշադրության կենտրոնում է։
«Մենք կշարունակենք խորապես ներգրավված լինել դրանում»,-ասել է նա։