«Զանգեզուրի միջանցքի» գաղափարը չի համապատասխանում Հայաստանի շահերին. Ալի Խամենեի
Իրանն առաջվա պես համարում է, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը չի համապատասխանում Հայաստանի շահերին։ Թեհրանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ Այս մասին գրում է News.am-ը՝ վկայակոչելով ԻՍՆԱ գործակալությանը։
Հանդիպման վերաբերյալ Հայաստանի կառավարությունից հայտնել են, որ Սեյեդ Ալի Խամենեին շնորհակալություն է հայտնել վարչապետին Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան այցելելու համար:
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերն՝ ի նպաստ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի: