Դանիան դադարեցրել է ռազմական օգնություն ցուցաբերել Վրաստանին
Դանիան դադարեցրել է ռազմական օգնությունը Վրաստանին «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի պատճառով (օտարերկրյա գործակալների մասին օրենք): «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Թեոնա Ակուբարդիան՝ հղում անելով Դանիայի ԱԳՆ-ի նամակին։
Թագավորությունը Վրաստանին ռազմական օգնություն է սկսել տրամադրել 2023 թվականից, բյուջեն կազմել է 71,5 միլիոն դանիական կրոն (մոտ 10,376 միլիոն դոլար):
Բացի այդ, նամակի համաձայն, Դանիան Վրաստանի կառավարությանը կոչ է անում վերադառնալ եվրատլանտյան ուղի, հետևել Եվրամիության բարեփոխումների ծրագրին, որը, ինչպես նշել է Ակուբարդիան, Դանիայի և Վրաստանի միջև ամուր երկկողմ կապերի հիմքն է։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը հայտարարել է ուկրաինական հակամարտության պատճառով երկրում ահաբեկչությունների վտանգի մասին
- Ախալցխայում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի պատգամավորական բարեկամական խմբերը
- Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիա է սկսվել
- Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ ծեծի է ենթարկվել Սաակաշվիլիի անձնական ներկայացուցիչը, ամերիկացի փաստաբանը և ընդդիմության առաջնորդը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին