Թուրքագետ. Մերձավոր Արևելքում նման լարված իրավիճակում Էրդողանի հայտարարությունը սադրիչ էր
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունն Իսրայել մտնելու սպառնալիքի մասին սադրիչ է որակում։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել էր. «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ ու Լիբիա, այնպես էլ կարող ենք նրանց (Իսրայելի) դեմ գործել։ Անհնարին ոչին չկա։ Մենք ուղղակի պետք է ուժեղ լինենք։
Սաֆրաստյանի գնահատմամբ, Էրդողանի հայտարարությունը մի քանի նպատակ ունի։
«Առաջինը ներքաղաքական՝ բնակչության ուշադրությունը երկրի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից շեղելու համար, ինչպես նաև իր շոիրջն ավելի շատ համախմբի իսլամամետ մտածելակերպ ունեցող քաղաքացիներին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Նրա գնահատմամբ, արտաքին քաղաքականության առումով Թուրքիան նպատակ ուներ ցույց տալու, որ Թուրքիան մեծ ազդեցություն ունի տարածաշրջանում, Մերձավոր արևելքում, իսլամական աշխարհի առաջնորդն է՝ պաշտպանում է իսմալական երկրներին։
«Դա իհարկե այդպես չէ, բայց փորձումէ նման պաըրանք ստեղծել Էրդողանը։ Ընդհանուր առմամաբ այդ հայտարարությունն իր էությամբ, ես գնահատում եմ սադրիչ, քանի որ տեսնում ենք, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը բավականին լուրջ է, կարոզղ է ավելի սրվել»,-ասաց Սաֆրաստյանը։
Նրա խոսքով, Թուրքիան այսօր որևէ հնարավորություն չունի զորք ուղարկել Իսրայելի դեմ։
Սիտարկմանը, թե Էրդողանի հայտարարությունն ուղերձներ էր պարունակում ուղղված Հայաստանին ու Ադրբեջանին, որտեղից արդեն հակադարձել են Թուրքիային, Սաֆրաստյանն ասաց.
«Ես չեմ կարծժում, որ հայտարարության պահին Էրդողանի գլխի մեջ Ադրբեջանի մասին հիշողություն կար։ Իսկ Ադրբեջանը լուրջ է ընդունել, քանի որ այն ստեղծել էր միֆ, որ միայնակ է հաղթել Արցախում»,-ասաց թուրքագետը։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան