Անապայի լճերից մեկում երեք հայ եղբայրներ են խեղդվել
Անապայի լճերից մեկում երեք հայ եղբայրներ են խեղդվել։ 36-ամյա Կարենը և 31-ամյա Վիգենը հարազատ եղբայրներ են, մյուս երիտասարդը նրանց զարմիկն է։
Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 28-ին։ Նրանք հիդրոցիկլ վարելիս ընկել են ջուրը, եղել են առանց փրկարար լողի բաճկոնների։
Ընկնելուց հետո նրանցից մեկը՝ Կարենը սկսել է խեղդվել, մյուս երկուսը փորձել են փրկել նրան, բայց հետո բոլորն անհետացել են ջրի տակ։ Տղամարդկանց մարմինները հայտնաբերվել են։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան