Հեզբոլլահի հրթիռակոծության հետևանքով իսրայելցի է զոհվել
Իսրայելի հյուսիսում գտնվող Վերին Գալիլեայի Ա-Գոշրիմ շրջանի ուղղությամբ Լիբանանից արձակած հրթիռից ստացած վնասվածքներից մահացել է մի իսրայելցի։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ երեքշաբթի այդ մասին հայտնել է Իսրայելի շտապօգնության (MDA) մամուլի ծառայությունը։
«MAD-ի շտապօգնության բժիշկները, հրթիռի բեկորներից ստացած վերքերով հիվանդանոց տեղափոխած 30-ամյա տղամարդուն անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելով, արձանագրել են նրա մահը»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է շտապօգնության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանի վարչապետը կոչ է արել երկիրը չվերածել անվերջ պատերազմների ասպարեզի
- Իսրայելի բանակը հավանություն է տվել Լիբանանի վրա հարձակման մարտական պլաններին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին