Ինչ են քննարկել Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը. Մանրամասնում է ԱԳՆ-ն
Հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։
ԱԳ նախարարությունից հայտնում են, որ նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։
Վերջում նրանք վերստին ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Սաֆրաստյան. Այս հանդիպումը լուրջ առաջընթաց չի ապահովի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում
- Սերդար Քըլըչի ու Ռուբեն Ռուբինյանի մեքենաներն արդեն Մարգարայի անցակետում են