Փաշինյանը մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը
Նիկոլ Փաշինյանը, որը հուլիսի 30-ին աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն, մասնակցել է Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Փաշինյանը հանդիպել է Իրանի նորընտիրնախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկման ընթացքում ԻԻՀ նորընտիր նախագահը կարևորել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ հետևողական ջանքերը։ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ Իրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը, հավելել, որ իրանական կողմը ևս անհրաժեշտ է համարում բոլոր հարցերը երկխոսության միջոցով կարգավորելը։