Այսօր բոլոր հարկատեսակներով մուտքի կրճատումներ կան, իսկ կառավարությունը իր KPI-ն է ապահովում. Աղասի Թավադյան
Հրապարակված վերջին վիճակագրական ցուցանիշներից պարզ է դառնում, որ պետական բյուջեի հարկային եկամուտների մասով կառավարությունը էականորեն թերակատարում է գրանցել սահմանված պլանի նկատմամբ։ Հաստատված 1 տրիլիոն 304.2 մլրդ դրամի փոխարեն հարկային մուտքերը փաստացի կազմել են 1,187.6 մլրդ դրամ՝ 116.6 մլրդ դրամով պակաս:
Տնտեսական նման վատ ցուցանիշի գրանցման պատճառների շուրջ Panorama.am-ը զրուցեց տնտեսագետ Tvyal.com հարթակի ղեկավար Աղասի Թավադյանի հետ։
«Հարկային թերի մոտքագրումների պատճառները մի քանիսն են, առաջինն այն է, որ առկա է կապիտալի արտահոսք։ 2022 թվականին Ռուսաստանից բավական մեծ քանակությամբ կապիտալ, աշխատուժ ներհոսեց Հայաստանը, որն ապահովեց 2022 թվականի տնտեսական աճը և այդ ալիքը սպառվում է, ամենայն հավանականությամբ այն սպառվել էր դեռ 2023 թվականի կեսերից։ Այսինքը, այն այլևս չի ապահովում տնտեսական աճը, կա նաև կապիտալի արտահոսքի և ներհոսքի կրճատում։
Երկրորդ պատճառն այն էր, որ այս պահին ոսկու այն մեծ քանակությունը, որն անցնում էր ՀՀ-ով, դադարել է տեղաշարժը, դրա պատճառով արդեն մաքսատուրքերը չեն վճարվում։ Նշեմ, որ 2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի մարտ ամիսը բավականին մեծ քանակությամբ ռուսական ոսկի նացավ ՀՀ-ով։ Եթե մինչև 2021 թվականը ոսկու մեծ մասը մոտ 80 %-ը գնում էր Լոնդոնյան բիրժա, ապա 2024 թվականի առաջին 4 ամիսների կտրվածքվո, ոսկու մոտ 88 %-ը անցել ՀՀ-ով, խոսքը միլիարդների մասին է։ Այդ 4 ամիսների արտահանման 76 %-ը եղել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը։ Այս ամենը ընդհանուր արտահանման և ներմուծման կրճատման ֆոնին։
Սա խոսում է այն մասին, որ իրական տնտեսությունը կրճատվում է։ Այսինքը, եթե հանենք ոսկու զգալի վերաարտահանումը, ապա իրական տնտեսական ցուցանիշներն անկում են ապրում, իրական արտահանումն անկում է ապրում, նույնիսկ էլեկտրաէներգիայի արտադրությունն անկում է ապրում, ինչը ցոյւց է տալիս իրական տնտեսության վիճակը։ Ոսկին էլ որոշակի խթան էր հանդիսացել տնեսության համար։ Ոսկու վերաարտահնման համար որոշակի տուրքեր էին վճարվում բյուջե, որն ապահովել է 2023 թվականի 8.7 % տնտեսական աճի մոտ 2 տոկոսային կետը, ինչպես նաև 2024 թվականի առաջին կիսամյակի տնտեսական աճը, որն արդեն չկա։
Հաջորդ պատճառն այն է, որ կառավարությունը հարկահավաքությունը սարքել է հիմնական ինդեքս, որով չափում է իր գործունեությունը։ Այիսնքը, նա ձգտում է յուրաքանչյուր տարի էլ ավելի շատ հարկեր հավաքագրել, և ինչքան շատ հարկ է հավաքում, այդքան համարում է, որ լավ է աշխատել։ Այս մեթոդը աշխատում էր 2018, 2019 և 2020 թվականին, երբ բավականին մեծ քանակությամբ կազմակերպություններ դուրս եկան ստվերից և սկսեցին վճարել եկամտահարկ։ Սակայն այն արդեն դարձել է ինքնանպատակ։ Կառավարությունը վերջերս շատ նոր հարկատեսակներ է ստեղծում, կամ հարկերի տոկոսադրույքներն է ավելացնում։ Օրինակ՝ շրջանառության հարկը 5 %-ից 10 %-ի բարձրացրեցին։ Խոսքը գնում է նաև եկամուտների հայտարարագրման, մաքսատուրքերի ավելացման և նոր մաքսատուրքերի ներդրմանը, ինչպես նաև այս պահին հիպոթեքային վարկերից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկի հարկման վերաբերյալ խոսակցություններ կա Ֆինանսների նախարարությունում։
Այս մեթոդը կարող է աշխատել մինչև ինչ-որ մի կետը։ Ոորվհետև տնտեսագիտությունն ասում է, որ ինչ-որ մի կետից հետո հարկատեսակենրի և հարկման տոկոսների հավելյալ ավելացումը՝ հավելյալ հարկեր էլ չի բերի։ Սա էլ մյուս պատճատռը։
Նշենք, որ այս պահին բոլոր հարկատեսակները կրճատվում են, այսինքը հիմնական հարկատեսակներից մուտքերը կրճատվում են։
Եթե դիտարկենք՝ կտեսնենք, որ մաքսատուրքերով մուտքերը կրճատվում են, ավելացված արժեքի հարկը, շահութահարկը, շրջանառության հարկերը կրճատվում են։ Միակ հարկատեսակը, որով դեռ մոտքերը թեթևակի աճ ունի՝ եկամտային հարկն է, բայց նա էլ կարծեսդ պիկի առաջ է։ Արդյունքում ուեննք այն, որ հարկահավաքության որոշ չափով կրճատման տենդենքց է սկսել դեռ անցած տարվա աշնանինց։
Կան որոշ հարկատեսակներ որոնք օգնում են տնտեսական աճին, օրինակ ՏՏ ոլորտին հարկային արտոնություններ կային, որոնց առաջին կեսը դուրս է եկել 2023 թվականի վերջին, իսկ մյուս կեսը դուրս է գալու 2024 թվականի վերջում։ ՏՏ ոլորտ ոչ թե 20% է եկամտահարկ վճարում, այլ 10%։ Սա խոսում է այն մասին, որ կառավարությունը ցանկանում է իր KPI-ը(Հաջողության հասնելու ցուցանիշ) ապահովել, ինչի հետևանքով ՏՏ ոլորտի մասնագետներն արդեն դուրս են գալիս ՀՀ-ից, ոլորտը կրճատվում է և հարկային մուտքերն էլ ավելի կկրճատվեն։ Մյուսը՝ եկամտահարկի վերադարձի օրենքն է՝ առաջին ձեռքից բնակարան գնելու դեպքում, սա էլ է դուրս հանվում աստիճանաբար, բայց այն առանձին արդյունավետության հարց է, որովհետև կարելի էր մտածել հարկային խթանումների մասին, բայց այս կոնյուկտուրայում, երբ հարկեը կրճատվում են և պետությունը հարկահավաքությունը սարքել է KPI՝ դժվար է սրա մասին խոսել, թե տնտեսական խթանման համար հարկային արտոնություններ կտրվեն մոտակա ժամանակահատվածում»,- ասաց Աղասի Թավադյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իմ կարծիքով, բյուջեի թերհավաքագրումը ոչ ճիշտը պլանավորման հետևանք է. ԿԲ նախագահ
- Հունիսի տնտեսական ակտիվության աճն էականորեն ցածր է տարեսկզբի ցուցանիշներից. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան