Բեյրութում տեղի ունեցածի հետևանքով տուժածների մեջ հայեր չկան. Անի Բադալյան
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում երեկ տեղի ունեցածի հետևանքով տուժածների մեջ հայեր չկան: Այդ մասին «Լուրերին» հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Հիշեցնենք, որ Հուլիսի 30-ին իսրայելական բանակը հարվածել էր Բեյրութին: Նրա թիրախը շիական «Հեզբոլլահ» շարժման զինված ուժերի հրամանատարներից մեկն էր, որը, ըստ Իսրայելի, պատասխանատու էր Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդալ Շամս գյուղի հրետակոծության համար, որտեղ սպանվել էր 12 իսրայելցի երեխա։
«Հեզբոլլահ»-ը հերքել էր իր մասնակցությունն այդ դեպքին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան