Ընդդիմությունը Մոլդովայի իշխանություններին մեղադրել է հանուն եվրաինտեգրման երկիրը թալանելու մեջ
Մոլդովայի իշխանությունները, հանուն երկրի եվրաինտեգրման, ստիպում են բնակիչներին հրաժարվել իրենց վերջին գումարներից։ Այդ մասին հայտարարել է ընդդիմադիր «Վերածնունդ» կուսակցության առաջնորդ Նատալյա Պարասկան իր Telegram-ալիքում։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես հանուն եվրաինտեգրման մեր երկիրը թալանում մինչև վերջին թելը, իշխանության բյուրոկրատների համար սրանք թվեր են, իսկ մեզ համար դա իրական կյանք է, փող, որը կարող էր ներդրվել ենթակառուցվածքների, առողջապահության, կրթության զարգացման մեջ, բայց փոխարենը այն հոսեց անհատների գրպանները, ովքեր մեզ տանում են դեպի «պայծառ եվրոպական ապագա»,-գրում է Պարասկան:
Նրա խոսքով, քաղաքացիներն օր օրի բախվում են այն դառը իրականության հետ, որը իշխանությունները պարտադրել են իրենց։ Օրինակ՝ էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը 383,6 մլն դոլարից հասել են 637,4 մլն դոլարի։
«Երբ խոսքը գնում է գազի և նավթամթերքի մասին, իրավիճակն էլ ավելի մռայլ է երևում, գազը հնգապատիկ իսկ նավթամթերքը կրկնակի գնով բերելը հանգեցրել է նրան, որ եվրաինտեգրման անվան տակ միայն վերջին երկու տարում մեր հանրապետության թալանը գերազանցել են մի քանի միլիարդ եվրոն: Այս վիթխարի կորուստները իշխանությունների հիմարության և գողության արդյունք են, որոնք ոչ մի դրամաշնորհով և վարկով հնարավոր չէ թաքցնել»,-գրում է Նատալյա Պարասկան:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի բասկետբոլի Մ20 հավաքականը հաղթել է Մոլդովային
- Վրաստանն ու Մոլդովան չեն միացել ռուսական ակտիվներից Կիևին եկամուտները փոխանցելու որոշմանը
- Մոլդովայում շտապ արգելափակվում է մուտքը ՏԱՍՍ-ի և ռուսական այլ առաջատար լրատվամիջոցների կայքեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան