Իրանի նախագահն ասել է, որ կստիպի Իսրայելին զղջալ Հանիեի սպանության համար
Թեհրանում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահից հետո Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը հայտարարել է, որ երկիրը կպաշտպանի իր ինքնիշխանությունը և կստիպի «ահաբեկչական օկուպանտներին» զղջալ իրենց արարքների համար։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունն ու արժանապատվությունը և կստիպի ահաբեկիչ օկուպանտներին զղջալ իրենց վախկոտ արարքների համար»,- Փեզեշկիանի խոսքերը մեջբերում է «Թասնիմ» գործակալությունը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարին սպանած հրթիռը արձակվել է Իրանի հարակից պետություններից մեկի տարածքից. ԶԼՄ-ներ
- Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հանիեն
- Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում