Տնտեսություն 14:52 31/07/2024 Տարածաշրջան

Միրզոյան եղբայրներն ու Ռուսաստանի տարվա ամուսնալուծությունը. Ի՞նչ է կատարվում Wildberries-ի հիմնադրի ընտանիքում

Wildberries-ի  հիմնադիր Տատյանա Բակալչուկի ու ամուսնու միջև սկանդալը նոր դրսևորումներ է ստանում։  Բակալչուկը դիմել է դատարան ամուսնալուծության համար։ Նրա և ամուսնու՝ Վլադիսլավի ամուսնալուծությունը կարող է տևել մի քանի ամսից մինչև մի քանի տարի՝ կախված որոշ գործոններից։ «Ռիա Նովոստի»  գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտնել է իրավաբան Իլյա Ռուսյաևը։

«Բնական հարց է ծագում, թե ինչքան երկար և բարդ կարող է լինել ամուսնալուծության գործընթացը, հատկապես երբ խոսքը վերաբերում է խոշոր բիզնեսի և ակտիվների բաժանմանը։ Ամուսնալուծության գործընթացի տևողությունը կարող է տարբեր լինել. մի քանի ամսից մինչև մի քանի տարի՝ կախված մի շարք գործոններից»,- ասել է Ռուսյաևը։

Նրա խոսքով,  Բակալչուկների ամուսնալուծության վարույթի տևողության վրա կազդեն նաև անչափահաս երեխաների առկայությունը, ինչպես նաև հանրային բարձր հետաքրքրությունը։

«Տատյանան և Վլադիսլավ Բակալչուկները յոթ երեխա ունեն։ Խնամակալության և ալիմենտի հարցերը որոշելիս դատարանը պետք է հաշվի առնի յուրաքանչյուր երեխայի շահը։ Հանրային բարձր հետաքրքրությունը կարող է լրացուցիչ ճնշում ստեղծել երկու կողմերի և դատարանի վրա, ինչն իր հերթին կարող է հանգեցնել գործընթացի ձգձգմանը կամ, հակառակը, այն արագ ավարտելու ցանկությանը»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Տատյանայի ամուսնու խնդրանքով մի քանի հայտնիներ հրապարակային  կոչ են արել կնոջը՝ վերադառնալ ընտանիք։

Հուլիսի 23-ին օրինակ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի Telegram-ի ալիքում հայտնվեց անսպասելի տեսանյութ, որում Ռուսաստանի ամենահարուստ ձեռնարկատեր Տատյանա Բակալչուկի ամուսինը և Wildberries շուկայի համասեփականատեր Վլադիսլավը բողոքում էր քաղաքական գործչին, որ կինը խառնվել է «անհասկանալի ընկերության» հետ և հեռացել ընտանիքից: Անհասկանալի ընկերություն ասելով ի նկատի ուներ Russ-ին։

Բակալչուկին լսելուց հետո Կադիրովը հայտարարել է, որ թույլ չի տա՝ ընտանիքը քանդվի, և ավելացրել, որ տհաճ իրավիճակում հայտնվել են «մի քանի հայտնի կովկասցիներ»։ Բակալչուկն ասել է, որ կինը տանից հեռացել է ապրիլի 1-ից։

Ընտանեկան սկանդալը սկիզբ առավ ու ընդլայնվեց, երբ տարածվեցին Wildberries-ի Russ-ի միաձուլման մասին տեղեկություններ։ Wildberries-ը և ՌԴ խոշորագույն արտաքին գովազդի օպերատորը՝ Russ խումբը, հայտարարել են, որ միավորվում են՝ թվային առևտրային հարթակ ստեղծելու համար:

DNS ընկերությունների խմբի համասեփականատեր և նախագահ Դմիտրի Ալեքսեևն ահազանգել էր, որ դրա հետևանքով  օնլայն շուկայի հիմնադիր Տատյանա Բակալչուկը կարող է կորցնել ընկերությունը։

«Այն, ինչ կատարվում է Wildberries-ի հետ, զարմանալի է և աննախադեպ: Այն ռուսական շուկայի հպարտությունն է, եզակի ընկերություն, և Բակալչուկ զույգն առաջացնում է իմ անկեղծ համակրանքն ու հարգանքը»,-ասել էր նա։

Russ արտաքին գովազդի խոշորագույն օպերատորի համասեփականատերերը հայ եղբայրներ են՝ Լևան և Ռոբերտ Միրզոյանները։

Wildberries-ի և Russ-ի միաձուլման մասին հայտնի դառնալուց հետո տարվա գործարք թվացող իրադարձությունը վերածվեց տարվա հակամարտության ու ընտանեկան սկանդալի։

Forbes-ը հրապարակեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի պատճենը, որի ներքո ստորագրել էին Wildberries-ի գործադիր տնօրեն Տատյանա Բակալչուկն ու Russ-ի գործադիր տնօրեն Ռոբերտ Միրզոյանը։

Նրանք նշել էին, որ ընկերությունների միաձուլումը կստեղծի «ամենաուժեղ մրցակիցը» համաշխարհային այնպիսի ընկերությունների համար, ինչպիսիք են Amazon-ը, Alphabet-ը, Alibaba-ն, SoftBank-ը և այլն։ Պուտինին նախագիծը դուր է եկել, հանձնարարել է աջակցել։

Forbs.ru-ն նշում է, որ Միրզոյան եղբայրների մասին քիչ բան է հայտնի։ Ռոբերտ Միրզոյանը եկել է Թբիլիսիից, 2000-ականներին զբաղվել է MGTS հեռախոսային տաղավարներում գովազդ տեղադրելով, իսկ «Вера & Олимп» է եկել  2016 թվականին։ ԶԼՄ-ները գրել են, Միրզոյանների բիզնեսը հնարավոր է ունենա ազդեցիկ գործընկեր, ինչպիսին օրինակ միլիարդատեր ու սենատոր Սուլեյման Քերիմովն է։ Միրզոյանը նրա մասնակցությունն իր բիզնեսին հերքել է։

Երկու ընկերությունների միաձուլման դեմ արտահայտվողները հեռացվել են Wildberries ընկերությունից, գործարքի որոշումը Տատյանան կայացրել է միայնակ։

Նա նույնիսկ տեսաուղերձով արձագանքել է Կադիրովին՝ նշելով, որ
իրեն փրկելու կարիք չկա, հերքել է Wildberries-ի առգրավման մասին հայտարարություններն ու տեղեկացրել ամուսնալուծության գործընթացի մեկնարկի մասին։

«Վլադիսլավն իսկապես ունի բաժնետոմսերի 1 տոկոսը, ինչը հաստատվում է այս փաստաթղթով, և նա չի մասնակցում ընկերության կառավարմանը»,-ավելացրել է նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
«Փաստ» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ «վոթցափյան պաշտոնանկությունների» թեմայի հետ կապված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն հավաքել է ընդդեմ տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլևս...
Աղբյուր` Panorama.am
08:29
Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողից շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
08:15
Տիչինայի փողոցում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}