ԱՄՆ-ը ցանկանում է «երթուղի բացել Ադրբեջանով և Հայաստանով». Ջեյմս Օ՛Բրայն
«Կենտրոնական Ասիայի երկրներն այժմ հնարավորություն ունեն համաշխարհային շուկա դուրս գալ միայն Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի միջոցով։ Եթե ԱՄՆ-ն կարողանա «երթուղի բացել Ադրբեջանով և Հայաստանով, ապա նրանք հնարավորություն կունենան մուտք կգործել համաշխարհային շուկաներ և կնվազեցնի կախվածությունը Ռուսաստանից և Չինաստանից»: ՏԱՍՍ-ը գրել է, որ այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։
Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները փորձում է պայմաններ ստեղծել, որպեսզի Հայաստանը հրաժարվի Ռուսաստանի հետ ավանդական ամուր հարաբերություններից։
Ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ նա ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «խիզախ քայլերը»՝ ուղղված «Ռուսաստանից պոկվելուն»։ Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ԱՄՆ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը պնդում է. «Այն հանգեցրել է լուրջ ճեղքվածքի, Հայաստանի բնակչության զգալի մասը ցանկանում է հեռավորություն պահել Ռուսաստանից։ Ուստի մենք (ամերիկյան իշխանությունները) պայմաններ ենք ստեղծում, որպեսզի դա տեղի ունենա»,-խոստովանել է Օ’Բրայենը։
Պատասխանելով կոմիտեի նախագահ Բեն Կարդինի այն հարցին, թե ինչպես է Միացյալ Նահանգները արձագանքում «ավելի սերտ համագործակցության» խնդրանքներին, Օ'Բրայենն ասել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ «նոր հարթակ է ստեղծվել՝ օգնելու Հայաստանին նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից»։
«Այդ երկիրը տնտեսական և էներգետիկ առումով գրեթե ամբողջությամբ կախված է Ռուսաստանից, և մենք պետք է հասնենք դիվերսիֆիկացիայի»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան