Օգոստոսի 10-11-ը Ջերմուկը տիեզերականացվելու է
Օգոստոսի 10-11-ը Ջերմուկում անցկացվելու է Աստրոֆեստ փառատոնը։
Կազմակերպիչները մանրամասնում են՝ Ջերմուկը հեռու է լուսային աղտոտվածությունից, տուրիստական կենտրոն է, ունի տեղական հարուստ մշակույթ, օդը մաքուր է։
«Փառատոնն ուղղված է գիտության հանրայնացմանը։ Օգոստոսի 10-11-ը համընկնում է Նավասարդի հետ, բացի այդ նախատեսված է աստղաթափ»,-հայտնել է կազմակերպիչներից Վաչե Խաչատրյանը։
Միջոցառմանը մասնակցելու են հրավիրյալ դասախոսներ, լինելու են գիտական դասախոսություններ ու գիտական փորձեր, հետաքրքիր մաստեր-կլասներ, սիրված խմբերի կողմից երաժշտական կատարումներ, տեղի արտադրանքի ցուցադրություն, չքնաղ բնություն, խարույկ, ֆանտաստիկ տեսարաններ, պերսեիդների ասուպային հոսք։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան