Երևանում երկու անձի մահվան պատճառ դարձած վրաթերի դեպքի վարույթով բեռնատարի վարորդին մեղադրանք է ներկայացվել
Հուլիսի 29-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 12:50-ի սահմաններում, 27-ամյա անձի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի բեռնատարը Երան քաղաքի Աճառյան փողոցում, կանգառի մոտ, վարերթի է ենթարկել 3 հետիոտնի։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
«Վրաերթի հետևանքով Երևան քաղաքի բնակիչներ 75-ամյա և 73-ամյա ամուսինները տեղում մահացել են, իսկ նրանց որդին՝ 48-ամյա տղամարդը, դիմել է բուժօգնության։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-ին մասի հատկանիշներով։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են ականատեսներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Ձեռք բերված փաստերի հիման վրա բեռնատարի 27-ամյա վարորդին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-ին մասով։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 1մլն դրամի չափով գրավի և բացակայելու արգելքի հետ։
Նախաքննությունը շարունակվում է։
Բուժկենտրոնում գտնվող 48-ամյա տուժողի վիճակը բավարար է»,- ասվում է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում ոստիկանական «Գազել»-ը վրաերթի է ենթարկել անչափահասի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
- «DAF» բեռնատարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին, որը տեղում մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան