Ինձ էլ է հետաքրքրում, թե ինչու զինվորները դուրս չեկան․ զինվորական կացարանի հրդեհի գործով ամբաստանյալ
Սևանի դատարանում, որտեղ ընթանում է 15 զինծառայողի կյանք խլած զինվորական կացարանի հրդեհի գործով հերթական դատական նիստը, վկա Արսեն Սողոմոնյանի հարցաքննությունից հետո ցուցմունք տվեց գործով ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը։
Նա նախ նշեց, որ ճաղավանդակները կոտրելուց հետո մտել է բաղնիք, որտեղ տեսել է կիսասառած կապույտ գույնի տակառ։
Հակոբյանը նաև ընդգծեց, որ հրդեհի պահին եղել է ներսում։
«Չեմ հիշում՝ կողքս մարդ եղել է,թե ՝ոչ, բայց կրիշից դղրդոց եմ լսել։ Այդ դղրդոցից պայթել ա միջանցքի լուսամուտները։ Երկու հատ որնց որ քարի պես բան ընկներ կրիշին, դրանից հետո պայյթյուն է եղել։ Ինչ վերաբերում է վառարանի խողողովակներին, ապա դրանք եղել են ժանգոտ խողովակներ, ցեխով փակած էր, որ ծուխ դուրս չգա»,- ասաց նա ՝ շարունակելով․
«Ես ասել եմ մոտավորապե 12 րոպե, ես նշել եմ, որ կարող է քիչ էլ լինել ժամանակը։ Ինձ էլ է հետաքրքրում, թե ինչու զինվորները դուրս չեկան։ Ննջարանում կրակ չի եղել, չի մտել։ Թ՛ե իմ դուրս գալուց հետո, թե՛ իրենց ճաղղավանդակին մոտենալուց հետո ննջարանում կրակ չի եղել։ Գալիս նենց, որ շմոլ գազից են խեղդվե՞լ։ Ներսում գտնվող 2 հոգին կարողացել են դուրս գալ, չխեղդվեն, մնացածը խեղդվե՞լ են, 18-20 տարեկան զինծառայողներ։ Եթե 2-ը կարողացան դուրս գալ, ինչպե՞ս չկարողացան մյուսներին արթնացնել։ Ամեն ինչը պե՞տք է կապենք հրդեհի հետ։ Ես փորձագետ չեմ, բայց կարող եմ ենթադրել՝ հնարավոր չէ շմոլ գազից 2 հոգին կարողանան դուրս գալ, մնացածը՝ ոչ»։
Հարակից հրապարակումներ`
- Ազատ գյուղի կացարանի ողբերգական դեպքի գործով արվեց ամեն բան՝ ծածկադմփոցի համար. Տուժող կողմ
- Ազատ գյուղի կացարանի հրդեհից հետո ՊՆ-ն մոդուլային զորամասեր չի պատվիրել
- Զինվորական կացարանի հրդեհի գործով պայմանավորվածություն է ձեռք բերվել դեպքի վայրում կատարել որոշ ուսումանասիրություններ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան