Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հանիեն
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն սպանվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող իր նստավայրի վրա հարձակման հետևանքով։ Այդ մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությունը։
«Պաղեստինյան ՀԱՄԱՍ դիմադրության շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն նահատակվել է Թեհրանում»,-ասվում է հայտարարության մեջ։
Լրատվական գործակալության տվյալներով՝ հարձակման ժամանակ զոհվել է նաեւ Հանիյեի թիկնապահներից մեկը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
ՀԱՄԱՍ-ը պաշտոնական հայտարարությամբ ընդունել է Քաղբյուրոյի ղեկավարի մահը՝ միջադեպի համար մեղադրելով Իսրայելին։ Շարժումը հայտարարել է, որ հարձակումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Հանիեն մասնակցել է Իրանի նոր նախագահ Մասուդ Պեզեշկիանի երդմնակալության արարողությանը:
«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) ներկայացուցիչները Հանիյեի սպանությունից հետո հրաժարվել են մեկնաբանություն տալ CNN-ին ՝ ասելով, որ իրենք «չեն արձագանքում օտարերկրյա լրատվամիջոցների հաղորդագրություններին»։ Սպիտակ տունը հեռուստաալիքին հայտնել է, որ իրենք տեղյակ են տեղի ունեցածի մասին և հրաժարվել են հարցազրույցից:
Հարակից հրապարակումներ`
- Պաղեստինի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչման հարցում ցուցաբերված սկզբունքային մոտեցման համար
- Իսրայելը զգուշացնում է Հայաստանին Պաղեստինի ճանաչման լուրջ հետևանքների մասին
- Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան