Թուրքական ջոկատներն հրադադարից հետո փորձել են ներխուժել Ստեփանակերտ, սակայն, մեծ կորուստներ կրելով, հետ են քաշվել. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էրդողանի` Արցախ ներխուժելու հետ կապված թեման ակտիվ դիսկուրսի առիթ դարձավ, ևս մի քանի դիտարկում:
Թուրքիան ոչ միայն ուղիղ ներգրավածություն ուներ 44-օրյա պատերազմին, այլ հետագայում ռազմական ներկայություն ապահովեց Արցախի օկուպացված շրջաններում:
Արտաքուստ Թուրքիայի առկայությունը ներկայացվում էր Աղդամում տեղակայված ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնով, սակայն դա թուրքական զորքերի ներկայության ֆորմալ հատվածն էր:
2020 թ.-ի պատերազմից հետո Թուրքիան «Կոմանդո» ջոկատներ էր տեղակայել Շուշիի և Քաշաթաղի հատվածներում, որոնք, այսպես կոչված, արագ արձագանքման գործառույթներ ունեին:
Թուրքական ջոկատներն ակտիվ մասնակցություն են ունեցել նաև 2023 թ.-ի սեպտեմբերյան հարձակման ժամանակ, ավելին` հրադադարի պայմանավորվածությունից հետո փորձ են արել ներխուժել Ստեփանակերտ քաղաք, սակայն մեծ կորուստներ կրելով հետ են քաշվել:
Ընդ որում` դրանք գործել են ո´չ թե Ադրբեջանի զինուժի հրամանատարության, այլ ուղիղ Թուրքիայի գլխավոր շտաբի հրամաններով, ավելին` նշածս դեպքով պայմանավորված, դեռ այդ օրերին որոշակի խմորումներ են եղել Թուրքիայի և Ադրբեջանի միջև ու թեման վերջնական հարթվել է 2 երկրների ղեկավարների հեռախոսազրույցից հետո:
Հ.Գ. Թեմայի այլ ասպեկտին երեկ եմ անդրադարձել, որի լինկը կդնեմ մեկնաբանություններում»:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի ԱԳՆ նախարարի և Էրդողանի հեռակա բանավեճը այնքան էլ անկեղծ չէ․ քաղաքագետ
- Թուրքագետ. Մերձավոր Արևելքում նման լարված իրավիճակում Էրդողանի հայտարարությունը սադրիչ էր
- Կմտնենք Իսրայել, ինչպես մտանք Ղարաբաղ. Էրդողանի սպառնալիքն ու դրա արձագանքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան