Տնտեսություն 15:28 31/07/2024 Հայաստան

Այսօր բոլոր հարկատեսակներով մուտքի կրճատումներ կան, իսկ կառավարությունը իր KPI-ն է ապահովում. Աղասի Թավադյան

Հրապարակված վերջին վիճակագրական ցուցանիշներից պարզ է դառնում, որ  պետական բյուջեի հարկային եկամուտների մասով կառավարությունը էականորեն թերակատարում է գրանցել սահմանված պլանի նկատմամբ։ Հաստատված 1 տրիլիոն 304.2 մլրդ դրամի փոխարեն հարկային մուտքերը փաստացի կազմել են 1,187.6 մլրդ դրամ՝ 116.6 մլրդ դրամով պակաս:

Տնտեսական  նման վատ ցուցանիշի գրանցման պատճառների շուրջ Panorama.am-ը զրուցեց տնտեսագետ  Tvyal.com հարթակի ղեկավար Աղասի Թավադյանի հետ։


«Հարկային թերի մոտքագրումների պատճառները մի քանիսն են, առաջինն այն է, որ առկա է կապիտալի արտահոսք։ 2022 թվականին Ռուսաստանից բավական մեծ քանակությամբ կապիտալ, աշխատուժ  ներհոսեց Հայաստանը, որն ապահովեց 2022 թվականի տնտեսական աճը և այդ ալիքը սպառվում է, ամենայն հավանականությամբ այն սպառվել էր դեռ 2023 թվականի կեսերից։ Այսինքը, այն այլևս չի ապահովում տնտեսական աճը, կա նաև կապիտալի արտահոսքի և ներհոսքի կրճատում։

Երկրորդ պատճառն այն էր, որ այս պահին ոսկու այն մեծ քանակությունը, որն անցնում էր ՀՀ-ով, դադարել է տեղաշարժը, դրա պատճառով արդեն մաքսատուրքերը չեն վճարվում։ Նշեմ, որ 2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի մարտ ամիսը բավականին մեծ քանակությամբ ռուսական ոսկի նացավ ՀՀ-ով։ Եթե մինչև 2021 թվականը ոսկու մեծ մասը մոտ 80 %-ը գնում էր Լոնդոնյան բիրժա, ապա 2024 թվականի առաջին 4 ամիսների կտրվածքվո, ոսկու մոտ 88 %-ը  անցել ՀՀ-ով, խոսքը միլիարդների մասին է։ Այդ 4 ամիսների արտահանման 76 %-ը եղել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը։ Այս ամենը ընդհանուր արտահանման և ներմուծման կրճատման ֆոնին։

Սա խոսում է այն մասին, որ իրական տնտեսությունը կրճատվում է։ Այսինքը, եթե հանենք ոսկու զգալի վերաարտահանումը, ապա իրական տնտեսական ցուցանիշներն անկում են ապրում, իրական արտահանումն անկում է ապրում, նույնիսկ էլեկտրաէներգիայի արտադրությունն անկում է ապրում, ինչը ցոյւց է տալիս իրական տնտեսության վիճակը։ Ոսկին էլ որոշակի խթան էր հանդիսացել տնեսության համար։ Ոսկու վերաարտահնման համար որոշակի տուրքեր էին վճարվում բյուջե, որն ապահովել է 2023 թվականի 8.7 % տնտեսական աճի մոտ 2 տոկոսային կետը, ինչպես նաև 2024 թվականի առաջին կիսամյակի տնտեսական աճը, որն արդեն չկա։

Հաջորդ պատճառն այն է, որ կառավարությունը հարկահավաքությունը սարքել է հիմնական ինդեքս, որով չափում է իր գործունեությունը։ Այիսնքը, նա ձգտում է յուրաքանչյուր տարի էլ ավելի շատ հարկեր հավաքագրել, և ինչքան շատ հարկ է հավաքում, այդքան համարում է, որ լավ է աշխատել։ Այս մեթոդը աշխատում էր 2018, 2019 և 2020 թվականին, երբ բավականին մեծ քանակությամբ կազմակերպություններ դուրս եկան ստվերից և սկսեցին վճարել եկամտահարկ։ Սակայն այն արդեն դարձել է ինքնանպատակ։ Կառավարությունը վերջերս շատ նոր հարկատեսակներ է ստեղծում, կամ հարկերի տոկոսադրույքներն է ավելացնում։ Օրինակ՝ շրջանառության հարկը 5 %-ից 10 %-ի բարձրացրեցին։ Խոսքը գնում է նաև եկամուտների հայտարարագրման, մաքսատուրքերի ավելացման և նոր մաքսատուրքերի ներդրմանը, ինչպես նաև այս պահին  հիպոթեքային վարկերից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկի հարկման վերաբերյալ խոսակցություններ կա Ֆինանսների նախարարությունում։

Այս մեթոդը կարող է աշխատել մինչև ինչ-որ մի կետը։ Ոորվհետև տնտեսագիտությունն ասում է, որ ինչ-որ մի կետից հետո հարկատեսակենրի և հարկման տոկոսների հավելյալ ավելացումը՝ հավելյալ հարկեր էլ չի բերի։ Սա էլ մյուս պատճատռը։

Նշենք, որ այս պահին բոլոր հարկատեսակները կրճատվում են, այսինքը հիմնական հարկատեսակներից մուտքերը կրճատվում են։

Եթե դիտարկենք՝ կտեսնենք, որ մաքսատուրքերով մուտքերը կրճատվում են, ավելացված արժեքի հարկը, շահութահարկը, շրջանառության հարկերը կրճատվում են։ Միակ հարկատեսակը, որով դեռ մոտքերը թեթևակի աճ ունի՝ եկամտային հարկն է, բայց նա էլ կարծեսդ պիկի առաջ է։ Արդյունքում ուեննք այն, որ հարկահավաքության որոշ չափով կրճատման տենդենքց է սկսել դեռ անցած տարվա աշնանինց։

Կան որոշ հարկատեսակներ որոնք օգնում են տնտեսական աճին, օրինակ ՏՏ ոլորտին հարկային արտոնություններ կային, որոնց առաջին կեսը դուրս է եկել 2023 թվականի վերջին, իսկ մյուս կեսը դուրս է գալու 2024 թվականի վերջում։ ՏՏ ոլորտ ոչ թե 20% է եկամտահարկ վճարում, այլ 10%։ Սա խոսում է այն  մասին, որ կառավարությունը ցանկանում է իր KPI-ը(Հաջողության հասնելու ցուցանիշ) ապահովել, ինչի հետևանքով ՏՏ ոլորտի մասնագետներն արդեն դուրս են գալիս ՀՀ-ից, ոլորտը կրճատվում է և հարկային մուտքերն էլ ավելի կկրճատվեն։ Մյուսը՝ եկամտահարկի վերադարձի օրենքն է՝ առաջին ձեռքից բնակարան գնելու դեպքում, սա էլ է դուրս հանվում աստիճանաբար, բայց այն առանձին արդյունավետության հարց է, որովհետև կարելի էր մտածել հարկային խթանումների մասին, բայց այս կոնյուկտուրայում, երբ հարկեը կրճատվում են և պետությունը հարկահավաքությունը սարքել է  KPI՝ դժվար է սրա մասին խոսել, թե տնտեսական խթանման համար հարկային արտոնություններ կտրվեն մոտակա ժամանակահատվածում»,- ասաց Աղասի Թավադյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:46
Թուրքիան հաջորդիվ Իրաքի և Իրանի դեմ է սկսելու պրոքսի կամ հիբրիդային պատերազմ․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ նախապատրաստվող օպերացիայից առաջ Սիրիան ամբողջ ուժով վերածվում է...
Աղբյուր` Panorama.am
20:32
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել ՝ ԱԹՍ անկման պատճառով
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյունի և հրդեհի պատճառ է դարձել անօդաչու թռչող սարքի բեկորները։ Այս մասին գրում է rbc.ru-ն։ Այն...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քաղաքային տրանսպորտը ևս կաթվածահար է
«Ազգային ճակատ»-ը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Կանգառներում մնացած քաղաքացիները դժգոհում են, որ երկար ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Կեցցե՜ ընտրովի արդարադատությունն ու հանցանքներ կոծկող ու հանցակից պաշտոնյաները․ Հայկ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․ «ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Զախարովա. Ռուսաստանը շարունակում է օգնություն տրամադրել Աբխազիային անվտանգության ոլորտներում
Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել Աբխազիային անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում, Սուխումը Մոսկվայի ամենամոտ...
Աղբյուր` Panorama.am
19:32
Բժիշկները Ասադի կնոջ ողջ մնալու հավանականությունը գնահատում են «50/50»
Սիրիայի նախկին նախագահ Ասմա ալ-Ասադի կնոջ լեյկոզը բուժող բժիշկները նրան մեկուսացրել են այլ մարդկանցից։ The Telegraph-ի փոխանցմամբ՝ բժիշկները նրա...
Աղբյուր` Panorama.am
19:18
Լեռնային Ղարաբաղի կարգավորումը կորցրել է իր արդիականությունը․ Զախարովա
«Գիտեք, մենք արդեն մեկնաբանել ենք դա, բայց հաշվի առնելով, որ համապատասխան հայտարարություններ են արվել, վերադառնանք այս թեմային։ Պարզապես...
Աղբյուր` Panorama.am
19:05
Միջերկրական ծովում ռուսական բեռնատար նավի խորտակման պատճառը ահաբեկչական հարձակումն էր
Միջերկրական ծովում ռուսական Ursa Major բեռնատար նավի խորտակման պատճառը ահաբեկչական հարձակումն էր։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
18:51
Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամ է շրջանառել
Դեկտեմբերի 24-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 23-ին Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական...
Աղբյուր` Panorama.am
18:38
Ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն. Հարությունյանը, Թևանյանն ու Հայաստանի մյուս չեմպիոնները
Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր կայացել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
Դատախազությունից հայտնում են․ «Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն կատարելու...
Աղբյուր` Panorama.am
18:11
Սիրիայի Մանբիչ շրջանում լարվածությունը պահպանվում է
Թեև Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և Թուրքիայի աջակցած խմբավորումների միջև բախումները մեղմացել են, բայց Սիրիայի Մանբիչ շրջանում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ատեստավորմանը մասնակցած 310 մանկավարժական աշխատողներից 89%-ը հաղթահարել է նվազագույն շեմը
Այս տարի առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորումը:
Աղբյուր` Panorama.am
17:55
Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվում
Բաքվի Յասամալ թաղամասի բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում  խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ, փրկարարական խմբեր։...
Աղբյուր` Panorama.am
17:42
Պետությունն ավտոմատ կերպով դրդում է հանցագործության, անցել են կացնային մեթոդների. Կարեն Ավագյան
Տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննսիյանն ասաց թե առաջիկայում էլ հանդես են գալու  արտոնությունների չեղարկման...
Աղբյուր` Panorama.am
17:40
Հայտնի են հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների...
Աղբյուր` Panorama.am
17:30
Բազմազավակ ընտանիքների երեխաներն ավելի ազնիվ են ու ավելի հակված համագործակցության. Գիտնականներ
Կանադայի՝ Բրոք ու Քալգարի համալսարանների համատեղ հետազոտության համաձայն, այն երեխաները, որոնք մեծանում են  բազմանդամ ընտանիքներում, այսինքն...
Աղբյուր` Panorama.am
17:21
«Քրիստինան ճանապարհն ընտրեց առանց ինձ». դերասան Եվգենի Պրոնինին լքել է հայ կինը
Ռուս ճանաչված դերասան 44-ամյա Եվգենի Պրոնինը սոցիալական ցանցում հայտնել է կնոջից՝ Քրիստինա Առուստամովայից բաժանվելու մասին։ Զույգը միասին է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Մաhաgել է քանդակագործ, վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Նկարիչների միությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին
Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է`...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում Ամանորին նվիրում են ավելի թանկ նվերներ, քան մյուս երկրներում. Wildberries-ի ուսումնասիրությունը
Հայաստանում Ամանորին ավելի թանկ նվերներ են պատվիրում, քան այլ երկրներում, որտեղ ներկայացված է Wildberries-ը։ Նման եզրահանգման է եկել...
Աղբյուր` Panorama.am
16:01
Էրդողան. Սիրիայում ահաբեկիչները կա՛մ վայր կդնեն զենքերը, կա՛մ կթաղվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է վերջ դնել Սիրիայում ահաբեկչական անջատողական կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
15:55
Քովիդ թեսթս կրկին դրական է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի քովիդ թեսթը կրկին դրական է։ «Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի...
Աղբյուր` Panorama.am
15:44
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարված
Դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթ իրականացնող Embraer 190 մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է...
Աղբյուր` Panorama.am
15:42
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Կոնվերս Բանկն ամփոփել է Visa քարտապանների համար արշավի արդյունքները. Card2Card փոխանցումների ծավալով 1-5 հորիզոնականները զբաղեցրած հաճախորդներին...
Աղբյուր` Panorama.am
15:36
Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին լիաֆորմատ է լինելու. Պեսկով
Նիկոլ Փաշինյանը տեսակապով լիարժեքորեն կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին, թեև անձամբ չի ներկայանա՝ կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց. Փաստաբան
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:23
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի...
Աղբյուր` Panorama.am
15:17
Դաշնակցային պարտավորությունները սկսեցին չաշխատել, ստատուս-քվոն փոխվեց. Կոնջորյանը՝ Արցախի հարցում դիրքորոշումները փոխելու մասին
«Ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային։ Երբ որ պատերազմից հետո մենք ունեինք նոր իրավիճակ, երբ որ գետնի վրա կար նոր ստատուս-քվո, երբ որ մեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}