«Ժողովուրդ». Իշխանական մի խումբ քննարկել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հեռացման հարցը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօրեին իշխանական մի խմբով նիստ է գումարվել, որի ընթացքում քննարկվել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հեռացման հարցը։
Հայտնի է, որ տևական ժամանակ է, ինչ իշխանությունները դժգոհ են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատանքից, փորձում են գտնել այնպիսի մեկին, ով կփոխարինի մասնագիտությամբ իրավաբան առողջապահության ոլորտի գլխավոր կազմակերպչին՝ նախարարին։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ նիստի ժամանակ քննարկվել է Ավանեսյանին փոխարինողի պաշտոնում ընտրել նրա տեղակալ Լևոն Հակոբյանին:
Նշենք, որ առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը տեղակալի իր հաստիքին նշանակվել է 2019 թվականի մարտի 25-ին, սակայն, մինչև տեղակալ աշխատելը, իր գործունեությունը սկսել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից։ Թիվ 5 պոլիկլինիկայում վերջինս եղել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ողջ օրվա ընթացքում փորձեց պարզել այս տեղեկությունը հենց Լևոն Հակոբյանից, սակայն վերջինիս աշխատասենյակի հեռախոսազանգերին այդպես էլ որևէ մեկը չպատասխանեց:
Նույն հարցով դիմեցինք նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանին, որը մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ մի տեղեկություն չունի, և այս պահին ընթանում է բնականոն աշխատանք՝ նախարար Ավանեսյանի գլխավորությամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին