Ձևական սահման գնալ-գալը ոչ մի բան մեզ չի տալիս․ Բագրատ Սրբազան
«Ինչ էլ, որ տեղի ունենա, տեղի կունենա ի վնաս մեզ»,- 2800-ամյակի այգում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ արձագանքելով հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած հատուկ բանագնացների հանդիպումանը։
Սրբազանը նշեց, որ շարունական ընթացքը ոչ մի կերպով չի նպաստել ՀՀ շահերին։
«Ձևական սահման գնալ-գալ, հանդիպում ունենալ, ոչ մի էական բան, տեղեկություն մեզ չի տալիս։ «Զանգեցուրի միջանցքի» մասին Էրդողանը չի՞ խոսել, էլ նախապայմանը ո՞րն է»,- ասաց Սրբազանը։
Ինչ վերաբերում է Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությանը, որ «Զանգեզուրիմիջանցքը» դեմ է ՀՀ շահին, ապա Բագրատ Սրբազանն ասաց․
«Գնահատելի է, որ Իրանը որպես բարեկամ երկիր անընդհատ նշում է այդ փաստը, բայց դա մեզ ուրախություն չի տալիս, քանի որ այլ պետությունները, երկրները խոսում են մեր մասին, ոչ թե ՝մեզ հետ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան