Երևանում ոստիկանական «Գազել»-ը վրաերթի է ենթարկել անչափահասի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Այսօր՝ հուլիսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի հաշվեկշռում հաշվառված «Գազել»-ը Արշակունյաց պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում՝ Շենգավիթի դատարանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել տղա երեխայի։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է իր գործընկերների հետ վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշիկները պայքարում են նրա կյանքի համար։
«Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկներն ու մոտոպարեկները, սակայն վերջիններս երթևեկությունը կարգավորելու փոխարեն վթարի հարևանությամբ գտնվող պատի տակ մեկը պպզած, մյուսները՝ կանգնած «գյալաջի» էին անում, մինչ դեռ դեպքի վայրում ոչ մի անվտանգություն չէր պահպանվում, ինչը հղի էր վթարներ լինելու հավանականությամբ, քանի որ վարորդները չէին հասկանա, որ նշված «Գազել»-ը կանգնած է, քանի որ դեպքի է տեղի ունեցել։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը»,-գրում է աղբյուրն ու հայտնում, որ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Վարդան Մ․-ն է։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան