Քպիստնե՛ր, նիկոլիստնե՛ր, արևմուտքը բաց տեքստով փաստացի միջանցք է պահանջում, ինչու՞ ծպտուն չեք հանում.Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Քպիստներ,նիկոլիստներ ու տարատեսակ արևմտիստներ, բա ու՞ր է ձեր ինքնիշխանությունը։
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ ‘ Բրայենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ասել է, որ Վաշինգտոնը շարունակում է ակտիվ նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և երկարատև խաղաղության հաստատմանը:
Նա ասել է.
«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի խաղաղության ցանկությունը հստակ ամրագրվի համաձայնագրում: Ընդամենը մեկ բան կասեմ, թե ինչու է դա այդքան կարևոր: Նայե՛ք քարտեզին:
Կենտրոնական Ասիայի երկրներն անհավանական հարուստ են, և այժմ համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակը Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով են։ Եթե մենք կարողանանք բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանով, ապա նրանք շատ ավելի քիչ կախվածություն կունենան Ռուսաստանից ու Չինաստանից և ավելի մեծ մուտք կունենան համաշխարհային շուկաներ»։
Փաստացի ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարում է, որ Արևմուտքը պետք է Ռուսաատանին դուրս մղի տարածաշրջանից ու դրա գործիքը Սյունիքով Ադրբեջանն ու Հայաստանը կապող ճանապարհն է լինելու։
Երբ Իրանը կամ ՌԴ-ն հայտարարություններ են անում Արևմուտքի տարածաշրջանում ակտիվության մտահոգության մասին,նիկոլիստներն ու արևմտամոլները հիշում են ՀՀ իքնիշխան լինելու մասին։
Բա հիմա Արևմուտքը բաց տեքստով փաստացի միջանցք է պահանջում, ինչու՞ ծպտուն չեք հանում։
Էն ԱԽՔ,ԱԺ սազանդարներն ու Հ1-ի «փորձագետները» ասելիք չունե՞ն։
Թե՞ ձեզ նշանակել են ՀՀ-ից նոր հակառուսական գործիք դառնալու։
Ասել ու կասեմ. ՀՀ-ն չպետք է դառնա նոր հակառուսական ճակատի մաս ու պետք է զարգացնի ռազմավարական հարաբերությունները Մոսկվա-Թեհրան -Պեկին ուղղության հետ»։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը ցանկանում է «երթուղի բացել Ադրբեջանով և Հայաստանով». Ջեյմս Օ՛Բրայն
- ԵԱՏՄ-ն 1 տարում Հայաստանին միլիոնավոր անգամ ավելի մեծ օգուտ է տալիս,քան ԵՄ -ի «տժվժիկ» դարձրած 10 միլիոնը․ Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան