Խոշոր վթար Իսակովի պողոտայում․ կան տուժածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 30-ին, ժամը 19:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 32/2 հասցեի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Տ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Լ․ Տ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան։
Լրահոս
Տեսանյութեր
Ապագայում կհաջողվի համաձայնության գալ մեկ-երկու կետերի շուրջ ու պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման