Վրաստանում օձի խայթոցից գերմանացի զբոսաշրջիկ է մահացել
Քոբուլեթիի մունիցիպալիտետի Չայսուբանի գյուղի մոտ օձի խայթոցից 45-ամյա գերմանացի զբոսաշրջիկ է մահացել։ Apsny.ge-ն գրում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հուլիսի 29-ին։
Ինչպես «Բաթումելեբի»-ին հայտնել է Չայսուբանիի քաղաքապետի ներկայացուցիչ Ջումբեր Կուրշուբաձեն, դեպքի պահին զբոսաշրջիկը ընտանիքի հետ գտնվել է Չայսուբանի անտառում։
«Այս օձը կոչվում է լեռնային ասպիդ, այն բնակվում է մեր լեռներում։ Երբ բնապահպանական ծառայության աշխատակիցները տեսան լուսանկարը, ասացին, որ այն հենց նույն օձն է:
Նա անտառում է եղել, այդ պատճառով էլ շտապօգնությունը չի կարողացել հասնել, և զբոսաշրջիկը մահացել է»,-կայքի լրագրողի հետ զրույցում ասաց Ջումբեր Կուրշուբաձեն։
Հարցին, թե որքանո՞վ է բնակչությունը տեղեկացված օձի այս տեսակի մասին՝ Ջումբեր Կուրշուբաձեն պատասխանել է, որ լեռնային ասպիդն իրոք հանդիպում է այս շրջանում, և նրա հետ շփումը վտանգավոր է։
«Լուսանկարներում տեսել ենք, որ նա ձեռքում օձ է բռնել։ Զբոսաշրջիկը ձեռնոցներ է կրել, բայց կարծես թե չի կարողացել պաշտպանվել: Նման դեպք այստեղ երբեք չի եղել»,- ասել է Ջումբեր Կուրշուբաձեն։
Հարակից հրապարակումներ`
- Անցած տարում Վրաստանում անհետ կորել է 149 մարդ, նրանցից շատերին մահացած են գտել
- Վրաստանում զբոսաշրջիկներին տեղափոխող միկրոավտոբուսն ընկել է ձորը