Օլիմպիական խաղերին մասնակցող եգիպտացի սուսերամարտիկը հղիության 7-րդ ամսում է
Փարիզի օլմպիական խաղերում եգիպտացի սուսերամարտիկ Նադա Հաֆեզը մրցումներին մասնակցել է 7 ամսական հղիությամբ։ Այս մասին գրում է Եվրոնյուզը։
Հաղթանակ տանելուց ու հաջորդ փուլ անցնելուց հետ նա գրառում է կատարել Ինսթագրամիր իր էջում ու հայտնել, որ իր ներսում փոքրիկ օլիմպիական է կրում։
«Ես ու փոքրիկս քիչ դժվարություններ չենք ունեցել՝ թե ֆիզիկական, թե զգացմունքային»,-նշել է նա։
26-ամյա սուսերամարտիկը, որն ապրում է Կահիրեում, հաղթել է ամերիկուհի Էլիզաբեթ Տարտակովսկուն և պարտվել հարավկորեացի Ջոն Հայունգին:
Հարակից հրապարակումներ`
- Օլիմպիական խաղերում միմյանց դեմ խաղացել են աշխարհի ամենաբարձահասակ ու ամենացածրահասակ բասկետբոլիստները
- Սելին Դիոնի օլիմպիական զգեստի ստեղծման համար պահանջվել է ավելի քան 1000 ժամ
- Փարիզի օլիմպիական խաղերում մեդալների հաշվարկով լավագույն եռյակում են՝ Ճապոնիան, Ֆրանսիան, Չինաստանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան