Երևանի բյուջեից 9 մլն դրամ է ծախսվել, բայց անցումի վերելակը չի գործում. Ահազանգ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն այցելել է Կոմիտասի շուկայի հարևանությամբ գտնվող ստորգետնյա անցում։
Քաղաքապետարանը մայրաքաղաքի մի քանի անցումներում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար վերելակներ է տեղադրել։ Դրա համար բյուջեից հատկացվել է 9 մլն դրամ։ Դրանցից մեկն էլ հիշյալ հասցեում է։
Ավագանու անդամը փորձեց օգտվել վերելակից, սակայն այն չէր գործում։
«Համայնքային բյուջեից գումարը ծախսվել է, բայց արդյունքը դեռ չկա` տեղաշարժման սահմանափակումներ ունեցող մեր քաղաքացիները չեն կարողանում օգտվել։
Արձանագրում ենք, որ անգամ գումարի առկայության պարագայում ի վիճակի չեն գոնե մի խնդիր լուծելու»,-տեսանյութին կից գրել է նա։