Ֆիդանն ասել է՝ երբ է հնարավոր Հայաստանի հետ սահմանի բացումը
Թուրքիայի Հանրապետությունը կարող է բացել սահմանը հարևան Հայաստանի հետ այս երկրի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումից հետո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը շարունակվում է: Մենք պետք է պատրաստենք մեր սցենարը դրա դրական ավարտի դեպքում, և այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Եթե այն ավարտվի (կարգավորման գործընթացը), մենք կակտիվացնենք դրական սցենարը, այսինքն՝ մենք կարող ենք բացել մեր սահմանի դարպասը»,-ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին Sabah թերթին ասել է թուրք նախարարը ։
Հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը հանդիպել են երկու երկրների սահմանին՝ հաստատելով առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու մտադրությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ են քննարկել Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը. Մանրամասնում է ԱԳՆ-ն
- Սերդար Քըլըչի ու Ռուբեն Ռուբինյանի մեքենաներն արդեն Մարգարայի անցակետում են
- Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին բանակցությունների նոր փուլ կանցկացնեն. Reuters
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան