Յորքի եվրոպական համալսարանն առաջարկում է մագիստրոսական ծրագիր
Բրիտանական Յորքի եվրոպական կամպուս Սիթի Քոլեջը Երևանում կազմակերպում է հեռակա երկամյա մագիստրոսական ծրագիր վեց ուղղություններով:
ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, առաջարկվում է նաև մեկ կրթաթոշակային տեղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կամ նախարարության ենթակայությամբ գործող կառույցներում աշխատող բարձրագույն կրթությամբ, առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող, 24 տարեկանից բարձր, անգլերենի լավ կամ գերազանց իմացությամբ (TOEFL 89-90 or IELTS 6.5 or CAE (А or B) or equivalent qualifications) աշխատակիցների համար:
Բոլոր փաստաթղթերն անհրաժեշտ է հանձնել համալսարանի երևանյան պաշտոնական գրասենյակ մինչև օգոստոսի 10-ը։
Ծրագրի և դիմելու կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկությունը կցվում է:
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (+374 10) 599-696 հեռախոսահամարով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա