ՌԴ-ն Թուրքիայի տարածքով ազատ է արձակել 16 բանտարկյալի՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի մի շարք երկրներից 8 ռուսների ազատ արձակման
Փոխանակման ընթացքում բոլոր ներգրավված կողմերը լիովին կատարել են պայմանավորվածությունները։ «ՌԻԱ նովոստի»-ին ասել է ռուսական իրավասու գերատեսչություններից մեկի վստահելի աղբյուրը։
Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ-ն հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներում կալանավորված և բանտարկված ութ ռուսաստանցիներ վերադարձվել են հայրենիք։
Թուրքիայում հաջողությամբ իրականացվել է «ամերիկա-ռուսական և նույնիսկ խորհրդային պատմության գերիների ամենադժվար փոխանակումը»։ Այն պատրաստվում էր երկար ամիսներ, և, ի վերջո, դրան մասնակցեցին ոչ պակաս, քան վեց երկրներ՝ ԱՄՆ, Ռուսաստանը, Գերմանիան, Լեհաստանը, Սլովենիան և Նորվեգիան։
Ըստ The Moscow Times-ի՝ Ռուսաստանն ազատ է արձակել 16 մարդու՝ քաղբանտարկյալների (այդ թվում՝ քաղաքական գործիչներ Իլյա Յաշինին, Վլադիմիր Կարա-Մուրզային, Ալեքսեյ Նավալնիի շտաբի աշխատակից Լիլիա Չանիշևային, «Բաց Ռուսաստան» հասարակական կազմակերպության նախագահ Անդրեյ Պիվովարովին, նկարչուհի Ալեքսանդրա Սկոլիչենկոյին, որը դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման «կեղծիքների մասին» օրենքով՝ մթերային խանութում գնապիտակները հակապատերազմական թռուցիկներով փոխարինելու համար և այլն), ինչպես նաև The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին, «Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմանաշևային, որն ունի ամերիկյան քաղաքացիություն), նախկին ծովային հետևակի ծառայող Պոլ Ուելանին, ինչպես նաև Գերմանիայի քաղաքացի Պատրիկ Շեբելին, որը մեղադրվում է թմրանյութերի մաքսանենգության մեջ՝ մարիխուանա պարունակող մարմելադ ներկրելու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան