Անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ծրագիրը երկու ամսով երկարաձգվեց
Կառավարության նիստում չզեկուցվող նախագծերի թվում որոշում ընդունվեց, որով առաջարկվում է անհայտ կորած 23 զինծառայողի ընտանիքների աջակցության ծրագիրը երկարաձգել ևս երկու ամսով՝ մինչև սեպտեմբեր:
Այդ նպատակով պետական բյուջեից հատկացվեց 13,8 մլն դրամ:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300 000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը կերկարաձգեն
- Այս պահի տվյալներով կա 2 զոհ, 2 անհայտ կորած. նախարար
- 44-օրյայի ժամանակ անհայտ կորած Հայր Մկրտիչը կոնտրբաս էր նվագում. Հովհաննես Իշխանյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան