Այսուհետ սպանդանոցային տնտեսությունները մեկ կիլոգրամ մսի իրացման համար կվճարեն 100 դրամ հարկ
«Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողների աջակցության ծրագրի ընդունումը կնպաստի սպանդանոցային սպանդի խթանմանը, սպանդանոցները որպես լոգիստիկ կենտրոններ կայացմանը»,- կառավարության նիստում, որը նախագահում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, հայտնեց Էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյանը։
Նախարարի խոսքով, ծրագրի նպատական է նաև շրջանառության և ավելացված հարկ վճարողների համար համվասրա մրցակցային պայմանների հաստատել և ազգաբնակչությանը որակյալ և անվտանգ մսեղիքի ապահովման գործընթացի բարելավումը։
«Նախագծով առաջարկում ենք, մինչև 2027 թվականի դեկտեմեբրի 30-ը ԱԱՀ վճարող համարվող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդանոցային մորթ իրականացնող տնտեսվարողներին նախագծով սահմանված ընթացակարգի համաձայն տրամադրել հաշվետու ժամանակաշրջանում սպանդանոցային գործունեության իրականացման արդյունքում խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների նկատմամբ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման ԱԱՀ-ի հաշվանցվող պակասեցվող գումարների դրական տարբերության 75 %-ի չափով աջակցություն»,- բացատրեց Պապոյանը։
Նախարարը հավելեց, որ փոխհատուցման համար 2025 թվականին բյուջեից կպահանջվի 200 մլն դրամ, իսկ 2026 և 2027 թվականներին՝ 450-ական մլն դոլար՚
Տիգրան Խաչատրյանն էլ պարզաբանեց, որ նոր փոփոխություններով սպանդանոցային տնտեսություններն այսուհետ մեկ կիլոգրամ մսի համար կվճարեն 100 դրամ հարկ։
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՏՄ. Սպանդանոցային մորթն ավելացել է 3-ից 5 անգամ
- Գյուղացիները սպառնում են փակել մայրուղին, դեկտեմբերի 5-ին նրանք կհանդիպեն սպանդանոցների սեփականատերերին
- Ամանորին ընդառաջ՝ սպանդանոցային ծագման մսի վաճառքի նոր կարգավորումները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան