Հայաստանը հաշվի չի առնում ռիսկերը, երբ փորձում է փոխել երկրի ռազմավարական կողմնորոշումը. Արման Գրիգորյան(ԱՄՆ)
Հայաստանի ներկայիս իշխանությունները կարծես փորձում են փոխել իրենց երկրի «ռազմավարական կողմնորոշումը»՝ փաստացի անտեսելով դրա հետ կապված «գինը ու ռիսկերը»։ Չորեքշաբթի ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Լիհայի համալսարանի (Փենսիլվանիա) պրոֆեսոր Արման Գրիգորյանը՝ մեկնաբանելով Հայաստանի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարությունները։
«Ցավոք սրտի, Հայաստանն ունի իշխանություն, որը, ըստ երևույթին, մտադիր է փոխել երկրի ռազմավարական կողմնորոշումը, գործնականում հաշվի չառնելով նման քաղաքականության գինը ու ռիսկերը: Եվ, ցավոք, ԱՄՆ որոշ պաշտոնյաներ, ինչպիսին Օ'Բրայենն է, սեփական նպատակների համար կարծես թե մտադիր են օգտվել այս հնարավորությունից»,-ասել է միջազգային հարաբերություններ ուսումնասիրող փորձագետը։
Նրա գնահատմամբ՝ «Ռուսաստանը հստակ ձևակերպել է իր քաղաքականությունը 2008 թվականին», ինչը նշանակում է, որ Մոսկվան «դեմ է արևմուտքի ռազմավարական ներթափանցմանը այն շրջաններ, որոնք ժամանակին եղել են Խորհրդային Միության կազմում»։
«Ռուսաստանը պատրաստակամություն է դրսևորել ոչ միայն ուժ կիրառելու նման փորձերը կանխելու համար, այլ պատրաստակամություն է դրսևորել դիմելու միջուկային էսկալացիայի ռիսկին»,-ասել է քաղաքագետը և հավելել. «Ես չեմ հասկանում, թե այս առումով Հայաստանը ինչպես կարող է տարբերվել Վրաստանից և Ուկրաինայից: Ես նաև չեմ հասկանում, թե ինչպես և ինչու Արևմուտքը պատրաստ կլիներ ավելին անել Հայաստանի պաշտպանության համար, քան կամենում էր կամ կարող էր անել Վրաստանի և Ուկրաինայի համար, եթե հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը հասնի բացահայտ առճակատման»։
Հուլիսի 30-ին ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ՝ Օ՛Բրայենը խոստովանել է, որ Վաշինգտոնը փորձում է պայմաններ ստեղծել Երևանի և Մոսկվայի միջև պառակտման համար։ Չորեքշաբթի օրը Գրիգորյանը X-ում (նախկին Twitter) տեսանյութ է հրապարակել, որում պարունակվում են Օ'Բրայենի արած այլ արտահայտություններ այդ լսումների ժամանակ, ներառյալ ԱՄՆ-ի ցանկությունը նվազեցնել «Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից»:
«Հայաստանի հանդեպ կիրառեվում է հետևյալ տրամաբանությունը. «Այն մեզ համար շատ թանկ չի արժենա, ուկրաինացի զինվորներին է բաժին հասնում մահանալը»։ Ահա թե ինչ է այն»,- X-ում գրել է քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը ցանկանում է «երթուղի բացել Ադրբեջանով և Հայաստանով». Ջեյմս Օ՛Բրայն
- Սահմանների անվտանգության, էներգետիկ անվտանգության, ասպարեզում ենք ակնկալում աշխատել Հայաստանի հետ. Ջեյմս Օ՛Բրայեն
- ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին․ Ջեյմս Օ’Բրայեն