Թուրքիայի հետ սահմանի Մարգարայի մաքսային կետը պատրաստ է սպասարկելու երրորդ երկրների քաղաքացիներին. Ռուստամ Բադասյան
«6 կգ մետանֆետամին տեսակի թմրամիջոցը սկաների միջոցով էր բացահայտվել, նկարը դինամիկի մեջ ցուց էր տվել կասկածելի իր, զննության էր ենթարկվել և հայտնաբերվել էր խախտումը»,-կառավարության շենքի դիմաց լրագրողներին հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նրա տեղեկացմամբ, երկորդ բացահայտումը քրեական ոստիկանության օպերատիվ տեղեկատվության արդյունքում էր և թմրանյութը հայտնաբերվել էր ծամոնների մեջ։
Պատասխանելով դիտարկմանը, թե այդպես էլ պարզ չեղավ, թե մի քանի տոննա թմրանյութն ով էր փորձում ներմուծել Հայաստան՝ Բադասյանն ասաց. «Ինչու պարզ չդարձավ, ներմուծվում էր բանան, բանանի արկղերի մեջ հայտնաբերվեց թմրանյութ»։
Նա ասաց, թե տեղյակ չէ, որ կառավարությունը ցանկանում է հարկել հարկեը և երբ հիփոթեքային վարկի դեպքում պետությունը շահառուին հետ է վերադարձնում հարկը, հիմա փորձում է այն հարկել։
Անդրադառնալով հայ-թուրքական սահմանային անցակետերի վերաբերյալ հարցին՝ Բադասյանն ասաց. «Մարգարայի սահմանային կետը պատրաստ է սպասարկելու երրորդ երկրների քաղաքացիներին և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին