Թող այդպես հարցականների մեջ էլ մնան. Անահիտ Ավանեսյանը՝ իր հրաժարականին սպասողներին
«Ես ընդհանրապես իլյուզիաներ չունեմ փայլուն կյանքի, փայլուն երկրների և փայլուն համակարգերի մասով։ ՀՀ-ում առողջապահական համակարգը դինամիկ, արագ և նկատելիորեն զարգանում է»,-կառավարության շենքի դիմաց հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը թե առողջապահության համակարգում ամեն ինչ նորմալ էր և մնում էր միայն բուժաշտաողների եղունքների և մատանի դնելու հարցերը հրամանով կարգավորվեր։
Նախարարն ասաց, որ առողջապահության զարգացման մեջ շատ կարևոր են նաև հիգիենայի կանոնները։
Պատասխանելով հարցն, թե երբ ե հրաժարական տալու պաշտոնից, որովհետև, ըստ մամուլի հրապարակումների, ՔՊ վերնախավը դժգոհ է իր աշխատանքից և հասարակությունը հարցականների մեջ է՝ Անահիտ Ավանեսյանը ասաց. «Թող այդպես հարցականների մեջ էլ մնան։ Ես բամբասանքներին և դեղին մամուլի ամենշաբաթյա հիմարություններին չեմ արձագանքում»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Իշխանական մի խումբ քննարկել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հեռացման հարցը
- «Ժողովուրդ». Կառավարության աշխատանքային իրավիճակը կարելի է դատել Անահիտ Ավանեսյանի ներկայացրած հաշվետվություններից
- Կյանքը փոփոխվում է. Անահիտ Ավանեսյանը՝ «Զարյա-3» նռնակների օգտագործումը թույլատրելու իր հրամանի մասին