«Ժողովուրդ». Արմեն Ղուլարյանը հայտնվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թիրախում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2024 թվականը տհաճ անակնկալով սկսած, Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ղուլարյանը հայտնվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թիրախում։
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ դեկտեմբերի 19-ին անդրադարձել էր Արմեն Ղուլարյանի հայտարարագրին և կատարել էր համալիր վերլուծություն՝ հստակ ընդգծելով Ղուլարյանի ֆինանսական միջոցներում առկա հնարավոր կոռուպցիոն ռիսկը։ Այդ հրապարակումից գրեթե 2 շաբաթ անց Ղուլարյանը սկանդալային կերպով ազատվեց աշխատանքից՝ Նիկոլ Փաշինյանի հրամանով։
Հիշեցնենք, որ Արմավիրի և Լոռու մարզերի նորակառույց դպրոցներ այցի ժամանակ Փաշինյանն արձանագրել էր, որ դպրոցների կառուցումն արվել էր անորակ կերպով ու միաժամանակ` կասկածելի։ Օրինակ` 2000 դրամ արժեցող ցնցուղը գնվել էր 75 հազար դրամով։ Այս չարաշահման համար, կարծես, ոչ ոք չպատժվեց՝ բացի Ղուլարյանից։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է Արմեն Ղուլարյանի և նրա ընտանիքի անդամների՝ 2021 և 2022 թվականների տարեկան հայտարարագրերի վերլուծություն։
Արդյունքները քննարկվել են Հանձնաժողովի նիստում, որոշում է կայացվել առերևույթ անհամապատասխանությունների վերաբերյալ պարզաբանում հայցելու Արմեն Ղուլարյանից և նրա ընտանիքի անդամներից. սակայն դեռևս չկան պաշտոնական տվյալներ, թե ինչ պարզաբանում է ներկայացրել Ղուլարյանը ԿԿ հանձնաժողովին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին