Տնտեսություն 17:26 01/08/2024 Հայաստան

Պետական աջակցության բացակայությունը շինարարության ոլորտում հնարավոր խնդիրների կարող է հանգեցնել. Գուրգեն Գրիգորյան

Կառավարությունը, Երևանի ՏԻՄ-ը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունները վերջին շրջանում իրավանորմատիվային դաշտի այնպիսի փոփոխություններ են կատարել, որնք էականորեն խոչընդոտում են կառուցապատող ընկերությունների գրոծունեությանը և  բարձրացնում են անշարժ գույքի գները։ Արդյունքում անշարժ գույքի շուկայում այսօր նկատվում է լճացման միտումներ՝ կոլապսի հեռանկարով։
Շինարարության և անշարժ գույքի շուկայի ոլորտի խնդիրների շուրջ Panorama.am-ը զրուցեց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ- ի նախագահ Գուրգեն Գրիգորյանի հետ։


Գ. Գրիգորյան-Անշարժ գույքի շուկայում վաճառքի տեմպերի անկում, այո՛, նկատելի է։ Դրանք նկատելի էին արդեն տարեսկզբից։ Արձանագրվում է նաև նոր քաղաքաշինական ծրագրերի նվազումը, այսինքը, նոր ներդումային քաղաքաշինական ծրագրերի, պրոյեկտների մեկնարկների թվերն էականորեն քչացել են, որովհետև եկամտային հարկի հետ վերադարձի ծրագիրն աստիճանաբար դադարեցման է գնում մինչև այս  տարվա վերջ և այդ պատճառով կառուցապատողները նոր պրոյեկտներ սկսելուց առաջ ավելի խորն են մտածում, ծանր ու թեթև անում։

Գնորդների մասով էլ ասեմ, որ, ըստ էության, մարդկանց մի մասի մոտ պատկերացում կա, թե գներն անկում են ապրելու։ Մի մասն էլ այնպես է մտածում, որ գնանկում լինի՝ նոր գույք ձեռք բերի։ Բայց այն, մեր գնահատմամբ, չի համապատասխանում իրականությանը, որովհետև շինարարական ինքնարժեքն գնալով միայն թանկանում է՝ պետության կողմից առաջադրված նոր ֆինանսական պարտավորություններով, կա՛մ համայնքի կողմից առաջադրված ֆինանսական լրացուցիչ պարտավորություններով, կա՛մ շինարարական հումքի ձեռբերմամբ և այլ գործոններով պայմանավորված։

Գնորդների մի մասն էլ մտածում է, որ գնանկում է տեղի ունենալու և սպասեն մինչև գնանկում արձանագրվի, նոր գույքը ձեռք բերեն։ Այս սպասումը ևս մեկ բաղադրիչ է այն պատճառի, որով պայմանավորվում է վաճառքի տեմպերի ցածր լինելը։

Մյուս բաղադրիչն այն է, որ իրական վիճակագրությունը չի համապատասխանում փաստաթղթավորված վիճակագրությանը։ Այսպես՝ Կադաստրի կոմիտեն  կառուցվող շենքից անշարժ գույքի գնման առուվաճառքի պայմանագիրը, որպես հաշվառում, որպես ստատուս, արդյունք չի ցուցակագրում, այլ հաշվառում է արդեն ավարտված շենքից վերջնական բնակարանների փոխանցման ակտերով փոխանցումը գնորդներին։ Վիճակագրությունն այդպես է ձևավորվում։

Բայց հիմա կան բազմաթիվ պրոյեկտներ, որոնցում գնման իրավունքները կառուցման փուլում են կնքվում, սակայն դրանք վիճակագրությա մեջ արտացոլված չեն։ Վիճակագրության մեջ արտացոլվում են միայն այն գույքային միավորները, որոնք կառուցվում են, շենքերը կառուցվել ավարտվել են և վերջնական սեփականության իրավունքի վկայականները փոխանցվել են գնորդներին։

Սա էլ մյուս բաղադրիչն է, որը թույլ է տալիս որպեսզի միանշանակ չպնդել, որ այն աստիճան է շուկայի տեմպերը ցածր գտնվում, ինչքան վիճակագրական տվյալներից է երևում, որովհետև վիճակագրությունը նշածս կոմպոնենտով պայմանավորված թույլ է տալիս իրականությունից որոշակի շեղումներ։

Բայց պետք է արձանագրել, որ շուկայում կա տեմպերի էական նվազում, որը ինչպես նշեցինք պայմանավորված է նրանով, որ գնորդների մի մասը սպասում է, որ գների անկում տեղի կունենա, մյուս կողմից այն պայմանավորված է ոչ ճիշտ վիճակագրական տվյալներով, որ վիճակագրությունն իրականությունից փոքր ինչ շեղում ունի։ Նշենք նաև, որ գնանկումը, որը սպասում են մեր բնակիչները, տեղի չի ունենալու, որովհետև շինարարական ինքնարժեքը միայն ու միայն գնալով թանկանում է։

Panorama.am-Դուք վերևում ակնարկեցիք կառավարության վարած ոչ բարենպաստ քաղաքականության հետևանքով շինարարական ինքնարժեքի թանկացման մասին։ Կնշե՞ք, թե դրա համատեքստում ինչ փոփոխություններ են արվել։

Գ. Գրիգորյան-2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտան «Երևան քաղաքում տեղական տուրքերի ու վճարների սահմանման  մասին» ավագանու համապատասխան իրավական ակտերը, որոնց հետևանով քաղաքաշինական ծրագրեր իրականացնելն այլևս տնտեսապես դարձավ ոչ ձեռնտու։ Եթե Ճարտարապետահատակագծային առաջադրանք (այսպես ասած ԱՊԶ) կոչվող փաստաթուղթն նախկինում անվճար էր, ապա այժմ դրաձել է մի քանի տասնյակ միլիոնավոր դրամներ, իսկ առանձին քաղաքաշինական ծրագրերի դեպքում՝ մի քանի հարյուր միլիոն դրամներ՝ կախված քաղաքաշինական ծրագրի մակերեսից։ «Շինարարության թույլտվություն» կոչվող փաստաթուղթը, որը նախկինում 700 հազար դրամ էր, այժմ դարձել է մի քանի տասնյակ միլիոն, իսկ առանձին քաղաքաշինական ծրագրերի դեպքում, կախված մակերեսից, մի քանի հարյուր միլիոն դրամ։ Նույն վիճակն է նաև նախագծի վերահամաձայնեցման, միջանկյալ վճարների, շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգման մասերով։ Այս բոլոր գործառույթների համար սահմանվել են տեղական տուրքեր և վճարներ։ Սա համայնքի մասով։

Պետությունն էլ բոլորովին վերջերս սկսել է շրջանառության մեջ դնել ԱԱՀ-ի վճարը սկզբնապես գանձելու համակարգի նախագիծը։ Այսինքը, սկզբնական շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում ԱԱՀ-ի գանձմանն ուղղված գործողություների իրականացման մասին Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծ է սկսել շրջանառվել ՊԵԿ-ի կողմից։ Ընդունվելու դեպքում, այն ևս մեկ հարված կլինի կառուցապատողներին։

Հարկային օրենսգրքում նախատեսված այս փոփոխությունը՝ ԱԱՀ-ի գանձումը սկզբնական շինթույլտվության վերջնաժամկետում, մեծ երկրաշարժ է առաջացնելու։ Եթե կառուցապատողը շինթույլտվության ժամկետ է երկարաձգում, ապա այն նշանակում է, որ իր մոտ արդեն իսկ կա պրոբլեմ՝ կա՛մ ֆինանսական բնույթի, կա՛մ գնորդների հետ, կա՛մ քաղաքաշինական ծրագրի առողջության հետ խնդիրներ կան, այսինքը ինքը չի կարողանում ժամկետում ավարտին հասցնել ծրագիրը։ Այս իրավիճակում փոխանակ կառուցապատողին աջակցություն ցուցաբերվի, որ գնորդների առջև ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարի՝ մի հատ էլ պետությունն է  ասելու. «Բեր ԱԱՀ-ն վճարի, հետո շուռ կգաս, մեջքի վրա կընկենս»։ Փոխանակ ձեռքը բռնի, որ հանկարծ շուռ չգա՝ թողնելու է բախտի քմահաճույքին, մի բան էլ պարտավորություն է լրացուցիչ առաջադրելու։

Սրան գումարվում է նաև մատակարար կազմակերպությունների՝ ՀԷՑ-ի, «Վեոլիա Ջուր»-ի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կառուցապատողների նկատմամբ իրականացվող վարքագիծը՝ հեռավոր վայրերից տեխնիկական պայմանների տրամադրումը կամ միացման վճարների սակագների էական թանկացումներն կամ  օբյեկտիվ անհնարինություն ստեղծելը։
Այս ամենի արդյունքում կառուցապատողներն այսօր, վստահաբար եմ ասում, այն ներդրումների ծավալը, որ կար, այլևս չեն իրականացնելու, և մեր պետությունը կանգնելու է փաստի առջև։

Այս մասին մենք զգուշացնում ենք և՛ կառավարության, և՛ ԱԺ-ի մեր գործընկերներին, որովհետև միայն 2023 թվականի ՀՆԱ-ի կառուցվածքում  մեր՝ շինարարության և անշարժ գույքի ոլորտը կազմել են 15.3 %։ պատկերացրեց, որ եթե այս ոլորտում սկսվի կոլապս, ապա ՀՆԱ-ի կառուցվածքում լուրջ ցնցումներ է տեղի ունենալու։ հարկաբյուջետային համակարգում այն հարկերը, որոնք վճարվում էին, այն աշխատատաեղերը, որ ապահովվում են՝ տասնյակ անգամներով նվազելու է և այստեղ նորից ականատես ենք լինելու թե ինչպես հայ տղամարդիկ բռնում են արտագնա աշխատանքի ճանպարհը, այնինչ ներկայում գտնվում ենք այն իրավիճակում, որ օտարերկրացիներն են գալիս Հայաստան՝ արտագնա աշխատանքի հայկական շինհրապարակենրում, որովհետև ներկայիս քաղաքաշինական ծրագրերի բումը, ակտիվությունը ապահովում է այն։

Բայց պետության կողմից որդեգրված են նման ոչ խրախուսական մոտեցումները; Այնպիսի տպավորություն է, որ պետությունն այլևս հետաքրքրված չէ պետական մակարդակով աջակցություն ցուցաբերելու և տնտեսության այս ճյուղը զարգացնելու հարցում։ Բիզնեսը խնդիրների փնջի, բույլի առաջ մնալով միայնակ՝ բնականաբար չի կարողանա այս տեմպերով հետագա շարունակականություն ապահովել և արդյունքում կառուցապատողների մի մասը ռելոկացվելու են այլ երկրներ և այնտեղ են իրենց կառուցապատման գործունեությունն իրականացնելու, իսկ մյուս մասը իրենց բիզնես-ուղղվածությունը փոխելու են և փորձելու են տնտեսության այլ ճյուղերում իրենց գումարները գեներացնել և բիզնես-գործունեությունն իրականացնել, իսկ տնտեսության այս ճյուղը որը պետության տնտեսական կյանքում ռեազմավարական և անվտանգային բնույթի կարևորություն ունի, մեր պատկերացմամբ, կամաց-կամաց ռեգրես է ապրելու։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախուման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am
21:36
Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը...
Աղբյուր` Panorama.am
20:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը թրքուհի է, իսկ ամենացածրահասակը՝ հնդկուհի
Գինեսի ռեկորդի միջազգային օվա կապակցությամբ միմյանց են հանդիպել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:40
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբաս Արաքչիի հետ: X-ի իր էջում Միրզոյանը գրել է, որ անդրադարձ է...
Աղբյուր` Panorama.am
20:26
Իվանիշվիլին վարչապետի թեկնածու է ներկայացրել Իրակլի Կոբախիձեին
«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում կրկին ներկայացրել է գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Մատվիենկոն վերընտրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ
ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի անդամները կրկին խորհրդի նախագահ են ընտրել Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա...
Աղբյուր` Panorama.am
19:59
Իսրայելը մեկ օրվա ընթացքում հարվածների չորրորդ ալիքն է սկսել Բեյրութի ուղղությամբ
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հինգշաբթի օրը սկսել են հարվածների չորրորդ ալիքը Բեյրութի հարավային արվարձաններին։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Խաղաղությունը մոտ է, քան երբևէ, ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ ենք անում բաց չթողնել հնարավորությունը. Ֆիդան
Խաղաղությունը Հարավային Կովկասում մոտ է, քան երբևէ։ Ադրբեջանին և Հայաստանին կոչ ենք անում բաց չթողնել այս պատմական հնարավորությունը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:32
Զինծառայող Հրայր Ալիխանյանը հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Հրայր Ալիխանյանը (74 կգ) հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին 12։2 հաշվով և նվաճեց...
Աղբյուր` Panorama.am
19:19
Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Հռոմի Սուրբ Թովմա Ակվինացու անվան քահանայապետական համալսարանում նոյեմբերի 18-19-ը տեղի է ունեցել միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին
Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:52
Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
18:39
Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը այս անգամ անդրադարձել է Թուրք-ադրբեջանական տարաձայնություններին էներգետիկ ոլորտում: Հոդվածում,...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի մասնակցին
 ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը (82 կգ) 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի Հանրապետության մասնակցին և...
Աղբյուր` Panorama.am
18:12
Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա
Թուրքիան շարունակում է հարաբերությունները խորացնել ու զարգացնել աֆրիկյան երկրների հետ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սոմալիի հետ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:00
ԱՀԿ. Աղմուկը՝ մարդու առողջության համար թաքնված սպառնալիք
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետազոտողները պարզել են, որ 85 դԲ (դեցիբել) բարձր ֆոնային աղմուկը կարող է հրահրել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ըմբշամարտի զինվորականների ԱԱ. Տիգրան Մինասյանը՝ արծաթե մեդալակիր, Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե
55 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների...
Աղբյուր` Panorama.am
17:43
ՔԿ. Խափանման միջոց կալանքի միջնորդությունների ներկայացման դեպքերը նվազել են
Քննչական կոմիտեն ուսումնասիրել է 2024թ․ առաջին ինը ամիսների ընթացքում իր ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով խափանման միջոցների...
Աղբյուր` Panorama.am
17:35
Իլոն Մասկի Tesla էլեկտրամոբիլները ԱՄՆ-ում ճանաչվել են ամենավտանգավորները
ԱՄՆ-ի Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) վերլուծել է վթարների վիճակագրությունը և եզրակացրել, որ երկրում...
Աղբյուր` Panorama.am
17:24
ՖԱՖ. Այս խայտառակ վիճակի պատասխանատուն ՀՖՖ այսօրվա ղեկավարությունն է
««Վեստ Արմենիա» ակումբի ֆուտբոլիստներն դուրս չեկան «Փյունիկի» դեմ։ Սա կլինի «Վեստ Արմենիայի» 2-րդ տեխնիկական պարտությունը, ևս մեկի դեպքում ակումբը ավտոմատ կհեռացվի առաջնությունից»
Աղբյուր` Panorama.am
17:20
Գավառում վտանգավոր պանիր է արտադրվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արման Սենոքյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը...
Աղբյուր` Panorama.am
17:11
Կոսմետոլոգ. Մաշկի ծերացման հիմնական պատճառները
Մաշկի ծերացման երկու տեսակ կա՝ բնական և վաղաժամ: «Որպես կանոն, տարիքային փոփոխությունները տեղի են ունենում աստիճանաբար և ամենից հաճախ...
Աղբյուր` Panorama.am
17:09
44-օրյա պատերազմի մասնակիցը Դալմայի այգիների ջրատարի մոտ թողել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք
Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման թեման ոստիկանության համար մնում է արդիական: Օպերատիվ աշխատանքին զուգահեռ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Մեդվեդևը հայտնել է Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների մասնակիցներին վճարելու խնդիրների մասին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) մասնակիցներին վճարումների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:53
Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2024թ. առաջին ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Այսպիսով՝ •...
Աղբյուր` Panorama.am
16:39
Նոյեմբերի 25-ից մեկնարկում է ձմեռային զորակոչը
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող  նախագծերի փաթեթով որոշում ընդունեց 2024 թ. նոյեմբերի 25-ից մինչև 2025 թ. հունվարի 31-ը,...
Աղբյուր` Panorama.am
16:38
Նեթանյահուին, Գալանտին և ՀԱՄԱՍ-ի հրամանատարներին կալանավորելու հրամաններ են տրվել՝ ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար
Միջազգային քրեական դատարանի (ICC) դատավորները ձերբակալության օրդեր են տվել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախկին նախարարին, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}