Թուրքիայում ուղևորը կծելով պոկել է վարորդի ականջը
Թուրքիայի Հաթայ քաղաքում ուղևորի և երթուղային տաքսիի վարորդի միջև «արա» բառի պատճառով ծագած վիճաբանությունը սարսափ ֆիլմ հիշեցնող ավարտ է ունեցել։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, վարորդին ինն անգամ կծած ու ականջը կտրած ուղևորը հափշտակել է վարորդի գրպանից ընկած գումարը։ Ավելի ուշ պարզվել է, որ հարձակվողը մի քանի օր առաջ կծել և վիրավորել է ևս մեկ ուրիշին:
Այս ցնցող դեպքը արձանագրել են անվտանգության տեսախցիկները։
Երթուղայինի վարորդ Շեֆիք Վուրալը պատրաստվելիս է եղել սկսել Էրզին-Ադանա երթուղին, երբ վերջին պահին ուղևորը նստել է մեքենան։ Երբ Վուրալը ուղևորին խնդրել է վճարել ուղեվարձը, նա ստացել է «առ արա՛» պատասխանը: «Արա» բառին ի պատասխան՝ Վուրալն արձագանքել է՝ «ի՞նչ է պատահել»։ Դրանից հետո ուղևորը սկսել է հայհոյել վարորդին։
Ստեղծված իրավիճակից զայրացած ուղևորը հարձակվել է վարորդի վրա՝ կծելով նրա ականջը: Վարորդի ականջը կտրվել է։ Նրան օգնության են հասել գործընկերները։