Կառավարությունը ստեղծում է «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն
«Էներգետիկ ոլորտի մինչև 2040 թվականի ռազմավարությամբ գործող ատոմակայանի հարթակում և հարակից տարածքում գործող ատոմակայանի աշխատանքի ժամկետի ավարտից հետո ունենք առնվազն նոր հզորության նոր էներգաբլոկ, որը կշարունակի գործող ատոմակայանի համար աշխատել»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով 4 զեկուցվող հարցերից մեկը։
Նա հայտնեց, որ այդ գործընթացն ավելի ինստիտուցիոնալ և համակարգված անցկացնելու համար կառավարությունն առաջարկում է ստեղծել «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերությունը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ուղեցույցի հիման վրա։
Սանոսյանի խոսքով, միջազգային պրակտիկայում երկրները նախ ստեղծում են այդպիսի կառույց, որն էլ շարունակելու է ատոմային էներգաբլոկի կառուցման ամբողջ գործընթացը։
Նա հայտնեց որ այդ կառույցը հետագայում կառավարությանը խորհուրդ կտա նոր ատամակայանի հզորության, շինարարաության մեթոդների մեկնարկի փուլերի և դրանց կառավարման վերաբերյալ։
«Նոր ստեղծվող կառույցը կիրականացնի ատոմակայանի շինարարությունը որպես պատվիրատու և հսկող մարմին»,-ասաց Սանոսյանը և տեղեկացրեց, որ այն գործելու է ՏԿԵ նախարարության ներքո։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին