Մովսես Գորգիսյանի անվ. զբոսայգում Բագրատ Սրբազանի խոսքից
Ինչպես և խոստացել էր, Բագրատ Սրբազանը Երևանի տարբեր թաղամասերում հանդիպում է քաղաքացիների հետ, զրուցում խնդիրների, ծրագրերի, նպատակների, երկրում իրավիճակի մասին;
«Մեծ պատիվ է այսօր կանգնել Մովսես Գորգիսյանի հուշակոթողի առջև և միևնույն ժամանակ դժբախտություն է խոսել այն Հայաստանում, որի երազն ինքն ուներ, ասելով․ «Կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու», այսինքն անկախ Հայաստանը և հանկարծ անկախ Հայաստանում խոսել, գործել, պայքարել քո իրավունքները պահելու, այդ անկախությունը պահելու, պատիվը պահելու, նույնիսկ Հայաստանը փրկելու համար։
Այսօր Հայաստանում «ոսկե հորթի» պաշտամունքն է, ինչը իշխանությունները նեռի գլխավորությամբ իրականացնում են։
Մարդկանց փորձում են սովորեցնել, որ ո՛չ երազ ունեցեք, ո՛չ տեսիլք ունեցեք, ո՛չ իղձեր, ո՛չ ցանկություններ ու ձգտումներ, այլ կերեք, հարբեք և վերջում էլ կմեռնեք։
Այսինքն` այն, ինչ Աստված մեզ տվել է որպես շունչ ու հոգի, փորձում են մեզնից խլել, հավասարեցնելով մեզ կենդանական աշխարհին»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին